Պաշտպանության նախարարությունը հերքում է տեղեկությունը, թե Հայաստանի զինված ուժերին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել հարավարևելյան սահմանին։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր հուլիսի 28-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ-ին պատկանող կվադրոկոպտերը հետախուզական թռիչքներ է իրականացրել սահմանագոտու հարավարևելյան հատվածում, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ը հաղորդել էր, թե իբր հայկական զինված ուժերի կվադրոկոպտերը փորձել է հետախուզական թռիչք իրականացնել Լաչինի շրջանում` իր բանակի դիրքերի ուղղությամբ։ Ադրբեջանական համապատասխան ստորաբաժանումները, ըստ այդ երկրի ՊՆ-ի՝ հատուկ տեխնիկական միջոցներով որսացել են այն։
Civilnet











