Մյասնիկյան պողոտայում 42 համարի ավտոբուսը բախվել է ծառին, որի հետևանքով տուժել է երեք անձ։ Այդ մասին հայտնում է ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։
«Հուլիսի 29-ին, ժամը 08:01-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ Ջրաշխարհի մոտակայքում, թիվ 42 երթուղին սպասարկող «Hyundai» մակնիշի ավտոբուսը բախվել է ծառին։ Շտապօգնության աշխատակիցները վարորդին (Ս. Մ., ծնված 1955 թ․) հոսպիտալացրել են բժշկական կենտրոն, իսկ ուղևորներ Լ. Հ.-ին (ծնված 1969 թ.) և Ա. Գ.-ին (ծնված 1979 թ․) տեղում ցուցաբերել համապատասխան բուժօգնություն»,- ասված է հաղորդագրությունում։
Civilnet











