Գլխավոր Լրահոս

«Ֆիթչ»-ը 2024-ին Հայաստանում կանխատեսում է 6 տոկոս տնտեսական աճ

«Ֆիթչ»-ը 2024-ին Հայաստանում կանխատեսում է 6 տոկոս տնտեսական աճ

«Ֆիթչ» միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության՝ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկման սուվերեն «BB-» վարկանիշը՝ կայուն հեռանկարով: Այդ մասին հայտնում է Ֆինանսների նախարարությունը՝ հղում անելով «Ֆիթչ» վարկանիշային գործակալության վերլուծությանը:

Վարկանիշի պահպանման հիմքում ընկած են բնակչության մեկ շնչին ընկնող եկամտի և կառավարման՝ համեմատվող երկրների հետ համադրելի ցուցանիշները, տնտեսական աճի կայուն հեռանկարները և երկրի ամուր մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը:

Գործակալության գնահատմամբ՝ տնտեսական աճի վրա շարունակում են դրական ազդեցություն ունենալ Ռուսաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղից միգրացիան: Ակնկալվում է, որ տուրիզմի և տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների ոլորտները կլինեն աճի կարևոր շարժիչ ուժերը: Արտահանման և աճի վրա բարենպաստ ազդեցություն կունենա նաև 2025-ից Ամուլսարի ոսկու հանքի շահագործման մեկնարկը: Այսպիսով, գործակալությունը 2024-2026 թթ. համար ակնկալում է համապատասխանաբար 6%, 5,5% և 5,1% տնտեսական աճ:

Գործակալությունն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման, պաշտպանական ու կապիտալ ծրագրերի ուղղությամբ ծախսերի աճին: Արդյունքում «Ֆիթչ»-ը 2024թ. ակնկալում է, որ պետական բյուջեի պակասուրդը ՀՆԱ-ի նկատմամբ կկազմի 4,5%:

Ըստ գործակալության կանխատեսումների՝ վերոնշյալ գործոններին զուգահեռ 2025-ին առողջության համապարփակ ապահովագրության համակարգի ներդրումը կհանգեցնի հավելյալ ծախսային ճնշումների, որի հետևանքով բյուջեի պակասուրդ/ՀՆԱ հարաբերակցությունը կաճի մինչև 5,4%: 2026-ի համար գործակալությունը, սակայն, ակնկալում է ՀՆԱ-ի նկատմամբ պակասուրդի 4,2% մակարդակ՝ պայմանավորված փախստականների հետ կապված ծախսերի նվազմամբ ու հարկային բարեփոխումների արդյունքում բյուջեի եկամուտների ավելացմամբ:

Գործակալությունը 2024-ի ավարտին կառավարության պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կանխատեսում է 48,7% և դրա կայունացում 50,5%-ի շրջակայքում 2026-ին, ինչը ցածր է համադրելի երկրների 55,2% միջինից:

Գործակալությունն անդրադարձել է նաև աշխարհաքաղաքական առկա ռիսկերին, բանկային համակարգի դոլարիզացիային, արտաքին ֆինանսներին ու գնաճին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում