Իրանի հեղափոխության առաջնորդ Ալի Խամենեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանն ասել է, որ Զանգեզուրի երթուղին ի վնաս Հայաստանի շահերի է։
«Իրանի Իսլամական Հանրապետությունը Զանգեզուրի երթուղին ի վնաս Հայաստանի է համարում։ Իրանը մնում է իր այս դիրքորոշմանը»,- նշել է Խամենեին։
Իրանի հեղափոխության առաջնորդը կարևորել է Հայաստանի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքը։
Փաշինյանի հետ հանդիպմանը Ալի Խամենեին բացասական դիրքորոշում է հայտնել արտատարածաշրջանային ուժերի ներկայության կապակցությամբ՝ ընդգծելով, որ «օտարները չպետք է սահմանափակումներ ստեղծեն հարևանների հետ հարաբերությունների համար»։
«Երկրների անվտանգությունն ու խաղաղությունը ապահովվում է սեփական ուժերին և մերձավորներին ապավինելով։ Որոշ երկրների քայլերը, որոնք հեռվից գալիս և այլ երկրների գործերին միջամտում են, վնաս են հասցնում նրանց»,- ասել է նա։
Խամենեին ընդգծել է, որ իրանական կողմը «հանդես է գալիս Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման օգտին»։
Հուլիսի 30-ին Հայաստանի վարչապետը աշխատանքային այցով գտնվում է Թեհրանում՝ մասնակցելու Իրանի իններորդ նախագահ Մասուդ Փեզեշքիանի երդմնակալությանը։ Փաշինյանը, բացի Իրանի հեղափոխության առաջնորդից, հանդիպել է նաև Իրանի նախագահին։
Civilnet











