«Զվարթնոց» օդանավակայանը վերսկսել է «Արմավիա»-ի չվերթերի սպասարկումը, որը հերթական անգամ պարտքի կուտակման պատճառով դադարեցվել էր հոկտեմբերի 23-ի առավոտյան:
«Արմավիայի» պարտքը կրկին սկսել է գերազանցել օդանավակայանի սահմանած նվազագույն շեմը` $3 մլն-ը: Ներկայում չվերթերի սպասարկումը վերսկսվել է, քանի որ «Արմավիան» «Զվարթնոց»-ին է փոխանցել $150 հազ.:
Civilnet











