Գլխավոր Լրահոս

ԱՄՆ-ն պայմաններ է ստեղծում, որ Հայաստանն ավելի հեռանա Ռուսաստանից․ Օ’Բրայեն

ԱՄՆ-ն պայմաններ է ստեղծում, որ Հայաստանն ավելի հեռանա Ռուսաստանից․ Օ’Բրայեն

Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պայմաններ է ստեղծում, որ Հայաստանն ավելի հեռանա Ռուսաստանից։

«Հայաստանը թեմա է, որին մենք շատ ժամանակ ենք հատկացնում: Մի քանի ամիս առաջ պետքարտուղար Բլինքենի և [Եվրահանձնաժողովի] նախագահ Ֆոն դեր Լայենի հետ հանդիպեցինք վարչապետ Փաշինյանի հետ, ստեղծեցինք նոր հարթակ՝ օգնելու Հայաստանին նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից: Հայաստանը տնտեսապես ու էներգետիկ առումով գրեթե ամբողջությամբ կախված է ՌԴ-ից։ Մենք պետք է դիվերսիֆիկացնենք այն՝ Փաշինյանի գլխավորությամբ հնարավոր դարձնելով կատարել այն խիզախ քայլերը, որոնք նրանց կհեռացնեն Ռուսաստանից: ՌԴ-ն երաշխավորել էր Հայաստանի անվտանգությունը 2020-ի պատերազմից հետո: [...] Եվ այն [անվտանգության ապահովումը] ձախողվեց, երբ Ադրբեջանը վերցրեց Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքը: Դրանից հետո Հայաստանի բնակչության մեծ մասը ցանկանում է ավելի հեռանալ Ռուսաստանից: Հետևաբար, մենք ստեղծում ենք պայմաններ, որպեսզի դա տեղի ունենա»,- հուլիսի 30-ին Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հայտարարել է Օ’Բրայենը։

Փոխպետքարտուղարը կարևոր քայլ է համարում այս շաբաթվա վերջում «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների հեռացումը․ «Դա իսկապես կարևոր է մի շարք պատճառներով։ Նախ, նրանք վերահսկում են միջազգային օդանավակայանը, և հենց այնտեղ է  տեղի ունենում պատժամիջոցների շրջանցման մի մասը: Մենք կտեսնենք, թե արդյոք Ռուսաստանը հարգում է Հայաստանի ինքնիշխան ցանկությունը, որ հեռանա այդ տարածքից»։

Օ’Բրայենի խոսքով՝ Վաշինգտոնը շարունակում է ակտիվ նպաստել Հայաստանի և Ադրբեջանի միջև արդար և երկարատև խաղաղության հաստատմանը: Նա կարծում է, որ Երևանն ու Բաքուն հիասթափված են իրենց հարաբերությունների կարգավորման գործում Մոսկվայի ներգրավվածությունից։ 

«Մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի խաղաղության ցանկությունը հստակ ամրագրվի համաձայնագրում: Ընդամենը մեկ բան կասեմ, թե ինչու է դա այդքան կարևոր: Նայե՛ք քարտեզին: Կենտրոնական Ասիայի երկրներն անհավանական հարուստ են, և այժմ համաշխարհային շուկաներ դուրս գալու նրանց միակ տարբերակը Ռուսաստանի կամ Չինաստանի միջոցով են։ Եթե մենք կարողանանք բացել մի երթուղի, որը կանցնի Հայաստանով և Ադրբեջանով, ապա նրանք շատ ավելի քիչ կախվածություն կունենան Ռուսաստանից ու Չինաստանից և ավելի մեծ մուտք կունենան համաշխարհային շուկաներ»,- ասել է նա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում