Գլխավոր Լրահոս

Կառավարությունը կրճատեց ցամաքային սահմանով անմաքս ներկրումների սահմանաչափը

Կառավարությունը կրճատեց ցամաքային սահմանով անմաքս ներկրումների սահմանաչափը

Կառավարությունը նվազեցրեց ցամաքային սահմանով առանց մաքսավճարի անձնական օգտագործման ապրանքների ներմուծման ծավալը։

Գործադիրի օգոստոսի 8-ի նիստին ընդունված որոշման համաձայն ցամաքային եղանակով առանց մաքսատուրք հնարավոր կլինի ներմուծել մինչև 200 եվրոյի և մինչև 10 կիլոգրամ քաշով ապրանք։

Նախկին կարգավորման համաձայն՝ անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսատուրքի ներմուծվում էին, եթե դրանց արժեքը չէր գերազանցում 500 եվրոն, իսկ քաշը՝ 25 կիլոգրամը։ «Նշված նորմերի շրջանակներում ցամաքային եղանակով ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մասով առկա են չարաշահման հնարավորություններ։ Մասնավորապես` ցամաքային անցման կետերով միևնույն ֆիզիկական անձի կողմից պարբերաբար սահմանահատման արդյունքում ՀՀ տարածք են ներմուծվում մինչև 500 եվրո արժեքով և մինչև 25 կգ քաշով ապրանքներ` իբրև անձնական օգտագործման, սակայն իրականում այդ ապրանքները տարբեր ճանապարհներով վաճառքի նպատակով հայտնվում են ներքին շուկայում` դրանով իսկ խաթարելով մրցակցային դաշտը և ստեղծելով ստվերային շրջանառություն»,- ասված է որոշման հիմնավորումներում։

Չարաշահումների հետ կապված հիմնական դեպքերն առնչվում են հետևյալ ապրանքներին՝ հագուստ, կոշիկ, ավտոպահեստամասեր, քսայուղեր, լվացքի փոշի և սանիտարահիգիենիկ պարագաներ (տակդիրներ և այլն), Վրաստանի անմաքս առևտրի խանութներից ձեռքբերված ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում