Գլխավոր Լրահոս

Վրաստանը նախատեսում է €250 մլն ներդնել դեպի Հայաստան մայրուղու նախագծում

Վրաստանը նախատեսում է €250 մլն ներդնել դեպի Հայաստան մայրուղու նախագծում

Վրաստանի կառավարությունը Մառնեուլիի շրջանում սեփականատերերից հող է օտարում Ռուստավի-Սադախլո նոր ավտոմայրուղու կառուցման համար՝ մինչև Հայաստանի հետ սահման։ Այս մասին հայտնում է «Նովոստի-Գրուզիա» գործակալությունը՝ վկայակոչելով էկոնոմիկայի նախարարի հանձնարարականը, որ հրապարակվել է Վրաստանի իրավական ակտերի լրատուում։

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի կողմից Արևելք-Արևմուտք միջազգային ճանապարհային ծրագրի վարկային համաձայնագրի շրջանակում:

30 կմ երկարությամբ նոր երթուղին անցնելու է գործող ճանապարհին զուգահեռ և բաղկացած է լինելու չորս գոտուց, 11 կամուրջներից և անցումներից։ Շինարարության արժեքը գնահատվում է 250 մլն եվրո։

Ներկայում Վրաստանը Հայաստանին կապվում է երեք հիմնական անցակետերով՝ Բագրատաշեն - Սադախլո, Գոգավան - Գուգուտի և Բավրա - Նինոծմինդա։ Հայաստան-Վրաստան սահմանի ընդհանուր երկարությունը 219 կմ է։

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում