Գլխավոր Լրահոս

Որտեղից են սկսում կեղծել

Նախագահական ընտրություններին ընդառաջ, հատուկ պատվերի շրջանակում հասարակությանը շարունակում են մատուցել տարատեսակ սոցհարցումներ:  «Ճշգրիտ» սոցհարցումների միջոցով քաղաքական ուժերի նպատակահարմար դասավորվածություն է փորձում ստեղծել հայ սոցոլոգիայի «դասական» Ահարոն Ադիբեկյանը:

Առնվազն տարօրինակ է, երբ հասարակական և քաղաքական շրջանակներում ինտենսիվորեն քննարկվում է Վարդան Օսկանյանի նախագահ առաջադրվելու խնդիրը, սակայն սոցհարցումներում հետևաողականորեն բացակայում է նրա անունը: Նման ընտրողական վերաբերմունքը դրսևորվում է անգամ սոցցանցերում անցկացվող հարցումների ժամանակ: Բնականաբար այս մոտեցումը հստակ թելադրվում է համապատասխան կենտրոնից և նպատակ ունի հանրային տրամադրություններում նախկին արտգործնախարարին որպես նախագահի թեկնածու բացառելը: Ակնհայտ է, որ լրատվամիջոցներում և քաղաքական շրջանակներում որպես ԲՀԿ-ի հիմնական թեկնածուներ դիտվում են Վարդան Օսկանյանը և Գագիկ Ծառուկյանը: Սակայն Ահարոն Ադիբեկյանը հարցումներ է անցկացնում, որտեղ նշվում է միայն ԲՀԿ առաջնորդի անունը, այն դեպքում, երբ նույնիսկ ԲՀԿ-ից չեն բացառում, որ թեկնածուն կարող է լինել նաև Վարդան Օսկանյանը: Ադիբեկյանն իր հարցումներում համառորեն տեղավորում է անգամ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, որը երբևիցէ առաջադրվելու ցանկություն չի հայտնել:

Սոցիոլոգիայի «դասականը» այնքան է տարվել պատվերը գերակատարելու ցանկությամբ, որ «ստույգ» տվյալներ է ներկայացնում, թե Վարդան Օսկանյանի գոյության մասին գիտի հարցվածների ընդամենը 15 տոկոսը:

Անցկացվող սոցհարցումների տրամաբանությանը հետևելու դեպքում կարելի է հստակ պատկերացումներ կազմել, թե ինչ տրամադրություններ են տիրում իշխող վերնախավում և ինչպիսի ցանկություններ ունեն նրանք՝ նախագահական ընտրությունների հետ կապված: Հայաստանում ցանկություններն ու պատվերները իրականության տեղ, այն էլ՝ հասարակական կարծիքի տեսքով մատուցելը կարծես դարձել է նորմ: Ընտրությունները կեղծելուն իշխանությունը պատրաստվում է շատ մանրակրկիտ, և նախապատրաստական շրջանի մեկնարկ են համարվում հենց պատվիրված սոցհարցումները: Մեկ անգամ չէ, որ «ազատ և արդար» ընտրություներից հետո ակնարկում են, որ դրանց արդյունքները համապատասխանում են սոցհարցումների արդյունքներին:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում