Գլխավոր Լրահոս

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին ժամանակավոր սահմանափակումներ կմտցվեն

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին ժամանակավոր սահմանափակումներ կմտցվեն

Վրաստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհին սահմանափակումներ են մտցվում։ Մասնավորապես, երեք օր փակ է լինելու Դևդորակի թունելը, երթևեկությունը կազմակերպվելու է շրջանցիկ ճանապարհով։

«Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության ավտոճանապարհի 132-135կմ հատվածում գտնվող Դևդորակ թունելում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, օգոստոսի 15-ին, 16-ին և 17-ին, ժամը 10:00-19:00 ընկած հատվածում սահմանափակվում է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Թունելի փակման ընթացքում ավտոմեքենաների երթևեկությունը կընթանա ներպետական նշանակության Դևդորակ թունելի շրջանցային ճանապարհով։ Տրանսպորտային միջոցների երթևեկությունը կընթանա ըստ ժամանակավոր կազմակերպված գրաֆիկի։ Նշված ռեժիմով տեղաշարժը կիրականացվի պարեկային ոստիկանության անմիջական վերահսկողությամբ և համակարգմամբ»,- ասված է հայտարարությունում։

Լարսի անցակետի ռուսական կողմում այժմ կուտակումներ են։ Վերջին տվյալներով դեռ 3 հազար բեռնատար խցանման մեջ է, որոնցից հազարը հայկական մեքենաներն են: Մոտ հինգ օր առաջ հերթում յոթ հազար բեռնատար կար։ Խցանումները պայմանավորված են զբոսաշրջիկների մեծ հոսքով, նրանք Ռուսաստանից Վրաստան են գնում։ Լարսը Հայաստանը Ռուսաստանին կապող ցամաքային միակ ճանապարհն է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում