Գլխավոր Լրահոս

200 եվրոյի և միայն 10 կիլոգրամ․ անմաքս ներկրումների փոփոխությունն ուժի մեջ կմտնի օգոստոսի 19-ից

200 եվրոյի և միայն 10 կիլոգրամ․ անմաքս ներկրումների փոփոխությունն ուժի մեջ կմտնի օգոստոսի 19-ից

Ցամաքային սահմանով անմաքս ներկրումների սահմանաչափի նվազման փոփոխությունն ուժի մեջ կմտնի օգոստոսի 19-ից, հայտնում է Պետական եկամուտների կոմիտեն։

«Ֆիզիկական անձանց կողմից ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետություններից ցամաքային տրանսպորտով կամ հետիոտնային եղանակով, ուղեկցվող կամ չուղեկցվող ուղեբեռով ՀՀ տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքների՝ առանց մաքսատուրքի և հարկերի վճարման ներմուծման չափաքանակների արտոնության շեմը նվազեցվել է։ Օգոստոսի 19-ից ցամաքային տրանսպորտով և հետիոտնային եղանակով առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման ՀՀ կարող են տեղափոխվել 200 եվրոյին համարժեք դրամը և (կամ) 10 կիլոգրամը չգերազանցող անձնական օգտագործման ապրանքներ»,- ասված է հաղորդագրությունում։

Նախկին կարգավորման համաձայն՝ անձնական օգտագործման ապրանքներն առանց մաքսատուրքի ներմուծվում էին, եթե դրանց արժեքը չէր գերազանցում 500 եվրոն, իսկ քաշը՝ 25 կիլոգրամը։

Կառավարությունը որպես սահմանաչափի նվազման փոփոխության հիմնավորում է նշում ստվերի դեմ պայքարը․ «Ցամաքային եղանակով ներմուծվող անձնական օգտագործման ապրանքների մասով առկա են չարաշահման հնարավորություններ։ Մասնավորապես` ցամաքային անցման կետերով միևնույն ֆիզիկական անձի կողմից պարբերաբար սահմանահատման արդյունքում ՀՀ տարածք են ներմուծվում մինչև 500 եվրո արժեքով և մինչև 25 կգ քաշով ապրանքներ` իբրև անձնական օգտագործման, սակայն իրականում այդ ապրանքները տարբեր ճանապարհներով վաճառքի նպատակով հայտնվում են ներքին շուկայում` դրանով իսկ խաթարելով մրցակցային դաշտը և ստեղծելով ստվերային շրջանառություն»։

Չարաշահումների հետ կապված հիմնական դեպքերն առնչվում են հետևյալ ապրանքներին՝ հագուստ, կոշիկ, ավտոպահեստամասեր, քսայուղեր, լվացքի փոշի և սանիտարահիգիենիկ պարագաներ (տակդիրներ և այլն), Վրաստանի անմաքս առևտրի խանութներից ձեռքբերված ալկոհոլային խմիչքներ և ծխախոտ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում