Գլխավոր Լրահոս

Երևանում շենքերի մի մասը կառուցված է ավելի ցածր սեյսմիկ վտանգի համար, քան պետք է

Երևանում շենքերի մի մասը կառուցված է ավելի ցածր սեյսմիկ վտանգի համար, քան պետք է

Խորհրդային միության ժամանակ սեյսմիկ վտանգը ՀՀ ամբողջ տարածքի համար թերագնահատված է եղել, հետևաբար շենքերը կառուցվել են ավելի ցածր սեյսմիկ վտանգի համար, քան պետք են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ ներքին գործերի նախարարության «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանն՝ անդրադառնալով հնարավոր երկրաշարժի դեպքում Երևանում հետևանքների վերաբերյալ հարցին:

Երևանն այժմ սեյսմիկ վտանգի քարտեզի վրա համարվում է 9 բալանոց գոտի: Խորհրդային միության ժամանակ սեյսմիկ վտանգը ՀՀ ամբողջ տարածքի համար թերագնահատված էր: «Եթե այսօր ունենք 8, 9 և 10 բալանոց գոտիներ, ապա Խորհրդային միության քարտեզի համապատասխան՝ ընդամենը 2 գոտի՝ 7 և 8 բալանոց, հետևաբար շենքերի՝ բնակֆոնդի մեծ մասի կառուցապատումն իրականացվել է 7 և 8 բալի համար: Շենքերը կառուցված են ավելի ցածր սեյսմիկ վտանգի համար, քան պետք են: Եթե ունենանք 9 բալանոց երկրաշարժ, մենք կունենանք հետևանքներ»,-ասաց Սոս Մարգարյանը:

Երևանի համար կա երկու խզվածք, մեկը գտնվում է Երևան քաղաքի հյուսիս-արևմտյան մասում և Գառնիի խզվածքը, որը ևս շատ մոտ է Երևանին: Ըստ նրա՝ Երևանի խզվածքն ավելի փոքր պոտենցիալ ունի: Մարգարյանը հավելեց՝ հնարավոր հետևանքների մասին խոսելիս պետք է հիշել նաև գրունտային պայմանները, շենքերի խորությունը, երկրաշարժի խորությունը, այս բոլոր գործոնները կարող են ունենալ ազդեցություն:

Երևանում կան ցածր, միջին և բարձր խոցելիության շենքեր: Բարձր խոցելիությամբ շենքերը մոտ 45 տոկոսն են: Ըստ նրա՝ սակայն դրանք բոլորը չեն, որ մոտ են գտնվում երևանյան խզվածքին: Ուստի հնարավոր հետևանքների մասին խոսելիս պետք է հաշվի առնել բոլոր գործոնները:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում