Գլխավոր Լրահոս

ԿԳՄՍՆ-ն Հայոց պատմության դասագրքում Արևելյան Հայաստանի «բռնակցումը» Ռուսաստանին տերմինը կփոխի

ԿԳՄՍՆ-ն Հայոց պատմության դասագրքում Արևելյան Հայաստանի «բռնակցումը» Ռուսաստանին տերմինը կփոխի

Հանրակրթական դպրոցների «Հայոց պատմության» 8-րդ դասարանի հաստատված նոր դասագրքում 1828-ին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը որպես «բռնակցում» ներկայացնելու հատվածն առաջիկայում կփոփոխվի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը` պատասխանելով «Սպուտնիկ Արմենիայի» գրավոր հարցմանը։

«Դասագրքի նշված վերնագրի ձևակերպման վերաբերյալ հեղինակների կողմից ներկայացվել է խմբագրման առաջարկ, և ըստ այդմ՝ առաջիկայում կիրականացվի փոփոխություն»,- հայտնում են նախարարությունից։

«Հայոց պատմության» 8-րդ դասարանի նոր դասագրքում 1828-ին Արևելյան Հայաստանի միացումը Ռուսական կայսրությանը նշվում է որպես «բռնակցում»։ Դասագրքի 6.1 գլուխը վերնագրված է «Արևելյան Հայաստանի բռնակցումը Ռուսաստանին»: Իսկ Թուրքմենչայի պայմանագիրը (ստորագրվել է 1826-1828թթ. ռուս-պարսկական պատերազմից հետո) ներկայացված է որպես Ռուսական կայսրության կողմից օկուպացիա։

Թեմայի վերաբերյալ հայտարարություն էր տարածել նաև Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը՝ հույս հայտնելով, որ Հայաստանի իշխանությունները թույլ չեն տա, որպեսզի պատմության նոր դասագիրքը դպրոցներին փոխանցվի, քանի որ այն «խեղաթյուրում է 18-րդ դարի վերջի 19-րդ դարի սկզբի իրադարձությունները Հարավային Կովկասում»։ 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։


Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում