ՊՆ-ն երկրորդ օրն անընդմեջ հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու տեղեկությունը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը երկրորդ օրն անընդմեջ հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունը։
«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 18-ին՝ ժամը 23։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում (Քելբաջարի – խմբ․) տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրությունում։
Պաշտպանական գերատեսչությունը հիշեցնում է, որ վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության համատեղ մեխանիզմ ստեղծել:
Երեկ էլ Ադրբեջանի ՊՆ-ն հայկական կողմին մեղադրել էր Նախիջևանի ուղղությամբ իբր հրադադարը խախտելու համար։
Civilnet










