Գլխավոր Լրահոս

Ըստ Լավրովի՝ Երևանը «սաբոտաժի է ենթարկում» Սյունիքով հաղորդակցության մասին պայմանավորվածությունը

Ըստ Լավրովի՝ Երևանը «սաբոտաժի է ենթարկում» Սյունիքով հաղորդակցության մասին պայմանավորվածությունը

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի կարծիքով՝ Երևանը «սաբոտաժի է ենթարկում» Սյունիքով հաղորդակցությունների ապաշրջափակմանը վերաբերող պայմանավորվածությունը։

«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք, Հայաստանի Սյունիքի տարածքով հաղորդակցության հարցում հենց Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում պայմանավորվածությունը, որի տակ դրված է վարչապետ Փաշինյանի ստորագրությունը: Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը։ Եռակողմ հանդիպումների և փաստաթղթերի շրջանակում դրված հիմքն ամբողջովին պահպանում է իր արդիականությունը»,- օգոստոսի 19-ին Բաքվում Պուտին-Ալիև հանդիպումից հետո Ռուսաստանի Առաջին ալիքի հետ զրույցում ասել է Լավրովը։

***

2020-ի նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ «Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով»։ Ըստ պայմանավորվածության՝ տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունը պետք է իրականացնեն Ռուսաստանի սահմանապահ ծառայության մարմինները:

Արցախի կորստից հետո հայկական կողմը հայտարարել է, որ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետին հղումն այլևս արդիական չէ։ «Եռակողմ հայտարարության մնացած կետերը, ըստ էության, Ադրբեջանը և ՌԴ-ն ճղել-գցել են մի կողմ։ Այդ 9-րդ կետի վրա հղումն արդեն էլ արդիական չէ, որովհետև և ՌԴ-ն, և Ադրբեջանը նախորդ կետերով իրենց պարտավորությունները ամբողջությամբ խախտել են, այսօր ԼՂ-ում հայ չկա: Եվ դա այդ թվում ԼՂ-ում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվությունն է, որի տեղակայման նպատակը Լեռնային Ղարաբաղի հայությանը պաշտպանելն էր»,- 2024-ի փետրվարի 18-ին Մյունխենի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

https://civilnet.am/news/764883/2020-%d5%ab-%d5%b6%d5%b8%d5%b5%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab-9-%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-9-%d6%80%d5%a4-%d5%af%d5%a5%d5%bf%d5%ab%d5%b6-%d5%b0%d5%b2%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6-%d5%a1%d6%80%d5%a4%d5%a5%d5%b6-%d5%a1%d6%80%d5%a4%d5%ab%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b9%d5%a7%e2%80%a4-%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6/ https://civilnet.am/news/760198/%d5%ab%d6%80%d5%a1%d5%a4%d5%a1%d6%80%d5%b1%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%a8-%d5%bb%d6%80%d5%a5%d5%ac-%d5%a5%d5%b6-%d5%b6%d5%b8%d5%b5%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab-9-%d5%ab-%d5%a5%d5%bc%d5%a1%d5%af%d5%b8%d5%b2%d5%b4-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8%e2%80%a4-%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում