2020-ի պատերազմի մեկնարկից անմիջապես հետո ակտիվ մարտական գործողությունների վայր են տեղափոխվել Ջրականի (Ջաբրայիլի) զորամասի հինգերորդ հրաձգային ուսումնական գումարտակի զինծառայողները (դատաքննության ընթացքում խոսվում է մինչև 400 զինծառայողների մասին, այդ թվում՝ զինվորների ու սպաների)։ Նրանց մեծ մասը տուն չի վերադարձել։ Առ այսօր գումարտակի գործը քննվում է դատարանում։ Ամբաստանյալի աթոռին միայն մեկ սպա է՝ Իշխան Վահանյանը, այն բանի համար, որ մարտի ժամանակ լքել է դիրքերը։ ՍիվիլՆեթի ֆիլմը գումարտակի զոհված զինվոր Լևոն Գալստյանի մոր՝ Արմինե Գալստյանի և Աշոտ Մարտիրոսյանի հոր՝ Հովհաննես Մարտիրոսյանի, ինչպես նաև նույն գումարտակի զինվոր Արթուր Հարությունյանի մասին է, որը 72 օր շրջափակման մեջ մնալուց հետո փրկվել է։

«Yerevan Gate»․ առանց հաստատված նախագծի բնակարանների հերթագրում և անձնագրային տվյալների հավաքագրում

45,000 գրանցում՝ 30 երկրից․ մեկնարկել է TOON EXPO-ն

Հայցերի հնարավոր հետկանչի քննարկումները մեծացրել են տուժածների անհանգստությունը. Եղիշե Կիրակոսյան

Հայաստանի ԵՄ հեռանկարն ու իրականությունը

Իրանն առաջադրում է յոթ պայման, Թրամփը հայտարարում է՝ գործարք պետք չէ

Փորձել եմ համոզել և կշարունակեի համոզել, որ այս ճանապարհով չգնանք․ Արմեն Գրիգորյան
Civilnet