Գլխավոր Լրահոս

ՌԴ-ն շրջանցում է գերիների, պատանդների հարցը․ Փաշինյան

ՌԴ-ն շրջանցում է գերիների, պատանդների հարցը․ Փաշինյան

«Եռակողմ հայտարարության կետերից մեկը գերիների և պահվող անձանց վերադարձի մասին է»․ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսպես պատասխանեց հարցին, թե ինչու ինքը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների վերադարձի հարցը չի դարձնում միջազգային հանրության օրակարգային հարց։

Օգոստոսի 31-ին հրավիրած մամուլի ասուլիսին Փաշինյանը, ի պատասխան գերիների վերադարձի մասին հարցի, ակնարկեց, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ Ռուսաստանը չի կատարում իր պարտականությունները․ «Ցավալի է, որ եռակողմ հայտարարության մասին խոսելիս ՌԴ-ն շրջանցում է գերիների, պատանդների հարցը»։

Վարչապետը նշեց, որ գերիների վերադարձը այն ձևով, «ինչպես պատերացնում են Արցախի նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, անիրատեսական է»։ 

Փաշինյանը չպատասխանեց հարցին, թե կարող է արդյոք (Բաքվում նոյեմբերին կայանալիք ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությանը նվիրված) COP-29 համաժողով-ը օգագործվել որպես գերիների վերադարձի հարցը բարձրաձայնելու հարթակ։ Համաժողովին Հայաստանի մասնակցության վերաբերյալ նա ասաց, որ դա կախված է հանգամանքներից։

Անդրադառնալով ադրբեջանական գերության մեջ գտնվող՝ Արցախի նախկին պետական նախարար Ռուբեն Վարդանյանի մասին հարցին՝ Փաշինյանը կրկին ակնարկեց Ռուսաստանի մասին. «Ինչպե՞ս ստացվեց, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվեց Ռուսաստանի Դաշնության քաղաքացիությունից։ Ո՞վ նրան խորհուրդ տվեց անել այդ քայլը։ Ո՞վ նրան գործուղեց Հայաստանի Հանրապետություն։ Ի՞նչ երաշխիքներով, ի՞նչ հավաստիացումներով, ի՞նչ խոստումներով։ Ո՞վ վերջում ասաց՝ մենք իրեն լավ չենք ճանաչում, ինքը այլ երկրի քաղաքացի է»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում