Կառավարության առաջարկած օրենքի նոր նախագծով սահմանվում է, որ մշակութային հաստատությունների անվանումներում «ազգային»-ի փոխարեն կկիրառվի «պետական» բառը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովում ներկայացրել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը:
«Արժևորելով պետությունը, պետականությունը և պետական արժեքները՝ մենք առաջարկում ենք, որ օրենքում ազգային բառը փոխարինվի պետական բառով: Հիմնարկությունները՝ թատրոնները, դահլիճները, որոնք մինչև այս կրում էին ազգային բառը, կկրեն պետական բառը»,- ասել է փոխնախարարը:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ ընդգծել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ պետությունը բարձրագույն արժեք է՝ մենք առաջնորդվում ենք նրանով, որ մեր սանդղակը պետք է կարգաբերենք պետության համեմատ: Օրենքի նախագիծը հենց այս գաղափարն է արտացոլում»:
https://civilnet.am/news/785185/%d5%af%d5%a1%d5%bc%d5%a1%d5%be%d5%a1%d6%80%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%a8-%d5%b0%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%bf%d5%a5%d6%81-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%b8%d6%81-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d6%80%d5%af%d5%a1%d5%b6-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b6%d5%be%d5%a1%d5%b6%d5%a1%d6%83%d5%b8%d5%ad%d5%a5%d5%ac%d5%b8%d6%82-%d5%b6%d5%a1%d5%ad%d5%a1%d5%a3%d5%ab%d5%ae%d5%a8/
Civilnet











