Գլխավոր Լրահոս

Հոսանքազրկումներից բողոքում են Երևանում, մշակույթի ու սպորտի ոլորտներում․ Փաշինյան

Հոսանքազրկումներից բողոքում են Երևանում, մշակույթի ու սպորտի ոլորտներում․ Փաշինյան

Կառավարության սեպտմբերի 4-ի նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հոսանքազրկումների խնդրին։ Նրա խոսքով՝ Հայաստանի բոլոր մարզերում բողոքներ կան էլեկտրաէներգիայի մատակարարման որակի հետ կապված. «Դրանից բողոքում են Երևանում, մշակույթի ոլորտում, սպորտի ոլորտում, գյուղատնտեսության ոլորտում»։ Փաշինյանը նշում է, որ կառավարության նիստի ընթացքում էլ հոսանքի անջատումը պետք է ազդակ լիներ, որ պրոբլեմներ կան։

«Հանձնարարել եմ, առաջիկայում ինձ մոտ պետք է խորհրդակցություն լինի։ Ակնկալում եմ բացատրություններ, թե ինչու է այդպես ու հստակ ծրագիր, թե ինչպես է այդ հարցն արագ լուծվելու։ Պրոբլեմը գնալով խորանում է, մենք պրոբլեմի խորացման ուղղությամբ ենք գնում»,- հայտարարեց Փաշինյանը՝ ասելով, որ խնդիրը լուծելու ծրագրեր է ակնկալում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։ 

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանն ասաց՝ «վերջին 3 տարում ահռելի ավելացել է նոր միացող բաժանորդների թիվը»։ Նրա խոսքով՝ սպասարկման բարելավմանն ուղղված «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ներդրումները նվազել, քանի որ ընկերության այդ միջոցներն ուղղվում են նոր բաժանորդներին էլեկտրաէներգիայով ապահովելուն։ Այնուհանդերձ, նա վստահեցրեց՝ որոշ կարգավորումներով ՀԷՑ-ի համար որոշ գումարներ են ազատվել՝ սպասարկման ուղղությամբ ներդրումներ կատարելու համար։ 

Փաշինյանի խոսքով՝ ՀՀ-ն դուրս է եկել զարգացման նոր ուղեծիր ու ենթակառուցվածքների զարգացման տեմպերի հետ խնդիրներ կան. «Դա վերաբերում է ջրին, հոսանքին, ճանապարհներին…  գազի հետ քիչ թե շատ նորմալ վիճակ է»,- ասաց նա։ 

https://civilnet.am/news/795794/%d5%b0%d5%b8%d5%bd%d5%a1%d5%b6%d6%84%d5%a1%d5%a6%d6%80%d5%af%d5%b8%d6%82%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-34-%d5%bf%d5%b8%d5%af%d5%b8%d5%bd%d5%a8-%d5%b7%d5%ab%d5%b6%d5%a1%d5%b7%d5%ad%d5%a1%d5%bf%d5%a1%d5%b6%d6%84%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%a8%d5%b6%d5%a9%d5%a1%d6%81%d6%84%d5%b8%d6%82%d5%b4-%d5%a7-%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ab-%d5%b8%d6%82%d5%b6%d5%a5%d5%b6%d5%b8%d6%82%d5%b4%e2%80%a4-%d5%b0%d5%a7%d6%81/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում