Գլխավոր Լրահոս

Որևէ սպառնալիք մեր հարևանների տարածքային ամբողջականությանը կարմիր գիծ է Իրանի համար․ Արաղչի

Որևէ սպառնալիք մեր հարևանների տարածքային ամբողջականությանը կարմիր գիծ է Իրանի համար․ Արաղչի

«Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից որևէ սպառնալիք մեր հարևանների տարածքային ամբողջականությանը կամ սահմանների վերագծում բացարձակապես անընդունելի է և կարմիր գիծ Իրանի համար»,- հայտարարել է Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբաս Արաղչին X սոցիալական  հարթակում արված գրառմամբ։

«Տարածաշրջանային խաղաղությունը, անվտանգությունը և կայունությունը ոչ միայն նախապատվություն է, այլև մեր ազգային անվտանգության հիմնասյունը»,- նշել է Արաղչին իր գրառմամբ։

Իրանը պարբերաբար իր անհամաձայնությունն է հայտնում Ադրբեջանի և Ռուսաստանի՝ Հայաստանից արտատարածքային միջանցքի կամ ճանապարհի պահանջներին։

Սեպտեմբերի 4-ին էլ իրանական կիսապաշտոնական Tasnim գործակալությունը հաղորդել էր, որ Իրանը Ռուսաստանին հորդորում է հրաժարվել «Զանգեզուրի միջանցքի» խնդրահարույց գաղափարին աջակցելուց։ 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում