Գլխավոր Լրահոս

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը հոկտեմբերին կներկայացվի խորհրդարանին

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցը հոկտեմբերին կներկայացվի խորհրդարանին

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովն ավարտել է աշխատանքները, եզրակացությունը պատրաստ է։ Այդ մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։

Հանձնաժողովի նախագահը հոկտեմբերին նամակով դիմելու է խորհրդարանի նախագահին դռնփակ նիստ հրավիրելու համար, որի ժամանակ էլ կներկայացվի «մի քանի հարյուր էջից բաղկացած զեկույցը»։

Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ հանրությունը կկարողանա ծանոթանալ հատվածների, բայց ոչ ամբողջական զեկույցին, քանի որ փաստաթուղթը գաղտնի տեղեկություն է պարունակվում։

«Լուրջ քննություն է իրականացվել, որի ընթացքում ուսումնասիրվել են տասնյակ հազարավոր փաստաթղթեր, լսել ենք պաշտոնյաների։ Պարտության պատճառները բազմաբնույթ են և բազմաշերտ։ Ինչ հնարավոր է եղել, արձանագրվել է, ինչը հնարավոր չի եղել, համապատասխան մարմիններին հնարավորություն է տալիս շարունակելու այնտեղ եղած փաստերի արձանագրման հիման վրա գործողություններ»,- ասել է նա։

Քոչարյանը նշում է, որ քննիչ հանձնաժողովի ստեղծման նպատակը պատերազմի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը մեկտեղելն էր։

2022-ի փետրվարին «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնությամբ Ազգային ժողովում ստեղծվել է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամները։ 11 հոգանոց հանձնաժողովի անդամներից 7-ը ՔՊ խմբակցությունից են։

https://civilnet.am/news/742321/%d5%ab%d5%b6%d5%b9%d5%b8%d6%82-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a5%d6%80%d5%a1%d5%a6%d5%b4%d5%b6-%d5%a1%d5%be%d5%a5%d5%ac%d5%ab-%d5%be%d5%a1%d5%b2-%d5%b9%d5%af%d5%a1%d5%b6%d5%a3%d5%b6%d5%a5%d6%81%d5%be%d5%a5%d6%81-%d5%ab%d5%b6%d5%b9%d5%ba%d5%a5%d5%bd-%d5%b0%d5%a1%d5%bd%d5%a1%d5%b6%d6%84-%d5%b6%d5%b8%d5%b5%d5%a5%d5%b4%d5%a2%d5%a5%d6%80%d5%ab-9-%d5%ab%d5%b6%e2%80%a4-%d6%83%d5%a1%d5%b7%d5%ab%d5%b6%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8%d5%9d-%d6%84%d5%b6%d5%b6%d5%ab%d5%b9-%d5%b0%d5%a1%d5%b6%d5%b1%d5%b6%d5%a1%d5%aa%d5%b8%d5%b2%d5%b8%d5%be%d5%b8%d6%82%d5%b4/ https://civilnet.am/news/746133/%d5%b0%d5%b8%d6%82%d5%ac%d5%ab%d5%bd%d5%b5%d5%a1%d5%b6-%d5%b4%d5%a1%d6%80%d5%bf%d5%a5%d6%80%d5%ab%d6%81-%d5%b0%d5%a5%d5%bf%d5%b8-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%a5%d6%80%d5%a1%d5%a6%d5%b4%d5%a8-%d5%bd%d5%af%d5%bd%d5%a5%d6%81-%d5%a3%d5%b6%d5%a1%d5%b0%d5%a1%d5%bf%d5%be%d5%a5%d5%ac-%d5%ad%d5%ab%d5%bd%d5%bf-%d5%b0%d5%a1%d5%be%d5%a1%d5%b6%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%e2%80%a4-%d5%a4%d5%a1%d5%be%d5%ab%d5%a9-%d5%bf%d5%b8%d5%b6%d5%b8%d5%b5%d5%a1%d5%b6/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում