Գլխավոր Լրահոս

Որևէ ուժ չի կարող խզել Հայաստանի և Իրանի կապը․ Արմեն Գրիգորյանը՝ Իրանի դեսպանին

Որևէ ուժ չի կարող խզել Հայաստանի և Իրանի կապը․ Արմեն Գրիգորյանը՝ Իրանի դեսպանին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ հանդիպմանն ասել է, որ «որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը»։

«Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանի և Իրանի սահմանը խաղաղության, բարեկամության ու խաղաղ համակեցության սահմանն է: Հայաստանը հատուկ կարևորություն է տալիս Իրանի հետ հարաբերություններին, և որևէ ուժ չի կարող խզել Իրանի և Հայաստանի տարածքային կապը։ Անվտանգության խորհրդի քարտուղարն ընդգծել է, որ ցանկացած ապաշրջափակում կլինի Հայաստանի ներքին ինստիտուտների վերահսկողության և երկրի ազգային և տարածքային սուվերենության ներքո»,- ասված է Իրանի դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։ 

Մեհդի Սոբհանին Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանն ընդգծել է Իրանի դիրքորոշումը` ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխությանը դեմ լինելու և հարևանների տարածքային ամբողջականությանն աջակցելու վերաբերյալ։ Հայաստանի ԱԽ քարտուղարը շնորհակալություն հայտնել Իրանի դիրքորոշման կապակցությամբ։

https://civilnet.am/news/796023/%d5%b8%d6%80%d6%87%d5%a7-%d5%bd%d5%ba%d5%a1%d5%bc%d5%b6%d5%a1%d5%ac%d5%ab%d6%84-%d5%b4%d5%a5%d6%80-%d5%b0%d5%a1%d6%80%d6%87%d5%a1%d5%b6%d5%b6%d5%a5%d6%80%d5%ab-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae%d6%84%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%a1%d5%b4%d5%a2%d5%b8%d5%b2%d5%bb%d5%a1%d5%af%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6%d5%a8-%d5%af%d5%a1%d6%80%d5%b4%d5%ab%d6%80-%d5%a3%d5%ab%d5%ae-%d5%a7-%d5%ab%d6%80%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%b0%d5%a1%d5%b4%d5%a1%d6%80%e2%80%a4-%d5%a1%d6%80%d5%a1%d5%b2%d5%b9%d5%ab/
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում