Գլխավոր Լրահոս

Հարավային Օսիան «երիտասարդական համագործակցության համաձայնագիր» է ստորագրել Դոնեցկի հետ

Հարավային Օսիան «երիտասարդական համագործակցության համաձայնագիր» է ստորագրել Դոնեցկի հետ

OC Media

Հարավային Օսիան Դոնեցկի ռուսական օկուպացիոն իշխանությունների հետ ստորագրել է «երիտասարդական քաղաքականության համագործակցության համաձայնագիր»՝ խոստանալով համատեղ միջոցառումներ անցկացնել և զարգացնել երիտասարդական հարաբերությունները։

Երկուշաբթի Հարավային Օսիայի երիտասարդական քաղաքականության և սպորտի կոմիտեն հայտնել է, որ իրենք մտադիր են համատեղ միջոցառումներ անցկացնել և կապեր հաստատել ու զարգացնել Ռուսաստանի գրաված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության միջև:

Կոմիտեն հայտարարել է, որ փոխնախագահ Անդրեյ Օտտաևը հանդիպել է Դոնեցկի երիտասարդական քաղաքականության նախարար Կիրիլ Մակարովի հետ՝ համաձայնագիրը ստորագրելու համար։

Տելեգրամյան Donbas Reshaet ալիքի հրապարակած տեսանյութում երևում է, թե ինչպես են երկու պաշտոնյաները ստորագրում հուշագիրը: Ալիքը հաղորդել է, որ համաձայնագիրը ենթադրում է համատեղ կոնգրեսների, կոնֆերանսների, սեմինարների, փառատոների և ֆորումների անցկացում։

Հաղորդվում է, որ այն նաև կօգնի Հարավային Օսիայի և Դոնբասի միջև «երիտասարդական զբոսաշրջության» խթանմանը «մշակութային և հանգստի միջոցառումների» միջոցով:

«Սպուտնիկ Հարավային Օիա» կայքը՝ ռուսական պետական ​​լրատվական գործակալության տեղական մասնաճյուղը, հաղորդում է, որ այս քայլը տեղի է ունենում Ազովի ծովի ափին «Դոնբասի երիտասարդների մեծ ֆորումի» ֆոնին, որտեղ, ըստ նրանց, երիտասարդներ են եղել Հարավային Օսիայից:

Հաղորդվում է, որ միջոցառմանը մասնակցել է «500 երիտասարդ ակտիվիստ» Ուկրաինայի Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի, Զապորոժիայի, Ղրիմի և Խարկովի, ինչպես նաև Ռուսաստանի սահմանամերձ Բելգորոդի, Վորոնեժի, Կուրսկի և Ռոստովի շրջաններից  ու Հարավային Օսիայից։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային Միջազգային քրեական դատարանը մեղադրել է օկուպացված Ուկրաինայից երեխաների ապօրինի արտաքսման և տեղափոխման համար ռազմական հանցագործության մեջ: 

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում