Գլխավոր Լրահոս

Ֆրանսիան աջակցելու է Հայաստանին խաղաղության գործընթացում և եվրոպական հարթակներում

Ֆրանսիան աջակցելու է Հայաստանին խաղաղության գործընթացում և եվրոպական հարթակներում

«Հարավային Կովկասը պետք է դառնա խաղաղության և համագործակցության մի շրջան, որը նաև Հայաստանին առևտրի զարգացման և բարգավաճման հնարավորություն կտա». սեպտեմբերի 16-ին տեղի ունեցած մամուլի ասւոլիսի ժամանակ ասաց Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն։ Շարունակելով այս միտքը՝ նշեց, որ նախքան COP29-ը Ադրբեջանը պետք է ցույց տա, որ  անկեղծորեն ցանկանում է հասնել խաղաղության։ 

Սեժուրնեն ընդգծեց, որ Ֆրանսիան շարունակելու է աջակցել Հայաստանին տարբեր ոլորտներում, այդ թվում՝ Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացում և եվրոպական հարթակներում։

«Կարծում եմ, որ ԵՄ դիտորդական առաքելության գործունեությունը նույնպես պետք է շարունակվի։ Դիտորդների ներկայությունը շատ կարևոր է ռիսկերի նվազեցման և թափանցիկության ապահովման առումով»,- ասաց ֆրանսիացի նախարարը։

Սեժուրնեն նաև տեղեկացրեց, որ Փարիզը 29 միլիոն եվրո կտրամադրի Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում հաստատված անձանց աջակցելու համար։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում