Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտության լուծման ուղղությամբ դրական ընթացքը և պատրաստ է դերակատարում ունենալ տարածաշրջանի կայունության հարցում, այսօր Հայաստանի վարչապետի հետ ճեպազրույցում հայտարարեց Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
«Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանն ու կայունությանը։ Մեր ջանքերը տարածաշրջանում հակամարտությունների հաղթահարման ուղղությամբ շարունակվում են։ Վրաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծման ուղղությամբ դրական ընթացքը։ Պատրաստ ենք մեր դերակատարումն ունենալ՝ ապահովելու կայունությունը տարածաշրջանում մեր ուժերի ներածին չափով», - ասաց նա։
Փաշինյանն իր հերթին գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման վերջին զարգացումները՝ նշելով, որ պայմանագրի տեքստի շուրջ 80 տոկոսը արդեն համաձայնեցված է։ Նա հայտնել է, որ Հայաստանը առաջարկել է Ադրբեջանին ստորագրել արդեն համաձայնեցված դրույթները և շարունակել քննարկումները մնացած հարցերի շուրջ։
Փաշինյանն ու Կոխաբիձեն հաստատեցին, որ հայ-վրացական հարաբերությունները արագ զարգանում են քաղաքական, տնտեսական, կրթական և այլ ոլորտներում։
Civilnet











