Գլխավոր Լրահոս

Կառավարությունը ռազմական ճանապարհով օկուպացված տարածքները վերադարձնելու խնդիր չի դնում. Փաշինյան

Կառավարությունը ռազմական ճանապարհով օկուպացված տարածքները վերադարձնելու խնդիր չի դնում. Փաշինյան

Հայաստանն սկսել է բանակի և ԶՈՒ-ի բարեփոխումներ, և սա նաև Ադրբեջանում է մասնավորապես քննարկվում, որ Հայաստանի կողմից զենք-զինամթերքի ձեռքբերումը նշանակում է, որ Հայաստանը չի ուզում խաղաղություն, ագրեսիվ նպատակներ ունի: Համաշխարհային հայկական գագաթնաժողովի ժամանակ՝ սեպտեմբերի 18-ին, հայտարարեց ՀՀ վարչապետ ՆԻկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ՀՀ-ն չունի տարածքային պահանջներ հարևաններից:

«Նախ ուզում եմ ասել, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը, եթե չեմ սխալվում՝ 51-րդ հոդվածը, յուրաքանչյուր երկրին իր ինքնապաշտպանության համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկելու հնարավորություն է տալիս:

Եվ ես էլի ասում եմ, որ ՀՀ-ն ճանաչում է տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը, որևէ երկրից չունի տարածքային պահանջներ:

Այո՛, մենք ունենք օկուպացված տարածքներ՝ ավելի քան 200 քառակուսի կիլոմետր, բայց ես ուզում եմ ասել նաև, որ Հայաստանի կառավարությունը ռազմական ճանապարհով այդ տարածքները վերադարձնելու խնդիր չի դնում: Ինչո՞ւ, որովհետև կարծում ենք, մասնավորապես, վերջերս Ադրբեջանի հետ ստորագրված կանոնակարգը՝ սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի վերաբերյալ, հնարավորություն է տալիս և հավանական է դարձնում, որ մենք բանակցային եղանակով սահմանազատման գործընթացում կկարողանանք մեր այդ խնդիրը լուծել»,- ասաց նա:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում