Գլխավոր Լրահոս

Հայաստանում լավ հիմք է ստեղծվում էլեկտրոնային բանկինգի համար. Տիգրան Սարգսյան

Հայաստանում լավ հիմք է ստեղծվում էլեկտրոնային բանկինգի համար. Տիգրան Սարգսյան

Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Երևանում մեկնարկած «ԱՊՀ դրամական փոխանցումներ. զարգացման հեռանկարներ, նոր թրենդներ և տեխնոլոգիաներ» խորագրով համաժողովի բացմանը, հաղորդում են կառավարության մամուլի ծառայությունից:

«Մեր ազգի երկու երրորդն ապրում է արտերկրում, ինչը նշանակում է, որ դրամական փոխանցումները մեզ համար ունեն առաջնային նշանակություն: Մենք պարտավոր ենք նայել ապագային՝ փորձելով վեր հանել այն բոլոր մարտահրավերներն ու ռիսկերը, որոնք հնարավոր են այս բնագավառում: Այդ տեսակետից, այս համաժողովն ունի կարևոր նշանակություն, քանի որ ձեր փորձը և գիտելիքները թույլ կտան վեր հանել դրամական փոխանցումների զարգացման առաջնային ուղղությունները»,- ասել է վարչապետը: 

Տիգրան Սարգսյանի խոսքով՝ այսօրվա գիտատեխնիկական զարգացումները՝  նոր տեխոնոլագիաները, էլեկտրոնային համակարգերը, մեծապես կապված են այս ոլորտի հետ, ուստի Հայաստանի կառավարությունը մեծ նշանակություն է տալիս երկրում ինֆորմացիոն համակարգերի զարգացմանը և, ընդհանրապես, հեռահաղորդակցության բնագավառին: «Այս ոլորտում վերջին տարիներին մենք լուրջ առաջընթաց ենք արձանագրել և տարածաշրջանում առաջատար տեղեր ենք զբաղեցնում՝ ինտերնետ օգտագործողների քանակով, ինտերնետի գնով և երկրում ինտերնետի ապահովման ծածկույթով: Առաջիկա տարիներին Հայաստանում կիրականացվեն նաև այնպիսի բարեփոխումներ, որոնք լուրջ ազդեցություն կունենան նաև դրամական փոխանցումների ոլորտի զարգացման վրա»,- ասել է կառավարության ղեկավարը:

Վարչապետը նշել է, որ հարկային ոլորտում ներդրվում է էլեկտրոնային հաշվետվությունների համակարգ, որից այսօր օգտվում է 10 հազ. կազմակերպություն, իսկ սկսած 2013-ից՝ բոլոր հարկ վճարողները հարկային մարմինների հետ կշփվեն բացառապես էլեկտրոնային հաշվետվությունների եղանակով: «Դա նշանակում է, որ  նրանք պետք է ունենան նաև էլեկտրոնային ստորագրություն: Կառավարությունը փոքր և միջին բիզնեսի համար կսուբսիդավորի էլեկտրոնային ստորագրություն ստանալը: Այսինքն, աստիճանաբար Հայաստանում լավ հիմք է ստեղծվում էլեկտրոնային բանկինգի և դրամական փոխանցումների զարգացման համար»,- նշել է Տիգրան Սարգսյանը` հավելելով, որ Հայաստանն ունի ուժեղ բանկային համակարգ: «Ի տարբերություն ԱՊՀ այլ երկրների՝ ֆինանսատնտեսական ճգնաժամի առաջին ալիքը մեր բանկային ոլորտին չդիպավ, քանի որ բարձր էր կապիտալի մակարդակը և լիկվիդայնությունը»,- նշել է գործադիրի ղեկավարը: 

Համաժողովին մասնակցում են ՌԴ, ԱՊՀ, Վրաստանի, Մերձբալթյան երկրների  խոշորագույն բանկերի ղեկավարներ, միջազգային կազմակերպությունների, բանկային ասոցիացիաների և վճարային համակարգերի ներկայացուցիչներ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում