Հայաստանի անկախության 33-ամյակի առթիվ Gurumiran խումբը հյուրընկալվեց ՍիվիլՆեթի պատշգամբում։
Gurumiran խումբը ստեղծել է լիբանանահայ Միրան Գուրունյանը։ Միրանը Բեյրութից է, 2020-ին Քովիդի, ապա Բեյրութում տեղի ունեցած պայթյունից հետո տեղափոխվել և հաստատվել է Հայաստանում։ Միրանի ստեղծագործությունները ոգեշնչված են մշակութային բազմազան ազդեցություններից։ Gurumiran խմբի առաջին ալբոմը լույս է տեսել 2015-ին։ Նրանք ստեղծագործում են հայերեն, անգլերեն, արաբերեն և ֆրանսերեն։ Խմբի Notes from Underground ալբոմը կթողարկվի 2025-ին։
Civilnet




