Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Մոդիին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում, մասնակցելով Ապագայի գագաթնաժողովին, հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ։ Այդ մասին գրառում է արել Հնդկաստանի վարչապետը X-ի միկրոբլոգում։
«Հրաշալի է հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին Միավորված ազգերի կազմակերպության Ապագայի գագաթնաժողովի շրջանակում», - գրել է Մոդին։
Wonderful to have met Prime Minister Nikol Pashinyan of Armenia on the sidelines of the Summit of the Future at the @UN earlier today. @NikolPashinyan pic.twitter.com/Au5f9Da5T0
— Narendra Modi (@narendramodi) September 23, 2024
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում մասնակցել է Ապագայի գագաթնաժողովին: Նա հանդես է եկել ելույթով։
Civilnet










