Գլխավոր Լրահոս

Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2024-ի առաջին ութ ամիսներին աճել է 9%-ով

Հայաստանի տնտեսական ակտիվությունը 2024-ի առաջին ութ ամիսներին աճել է 9%-ով

Հայաստանի տնտեսությունը 2024-ի հունվար-օգոստոսին շարունակել է աճել, թեպետ աճի դինամիկան համեմատաբար նվազել է: Վիճակագրական կոմիտեի հրապարակած նախնական տվյալներով՝ 2024-ի հունվար-օգոստոսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 9%՝ 2023-ի նույն ժամանակահատվածի համեմատ: 

Հատկանշական է, որ միայն օգոստոսին տնտեսական ակտիվությունն աճել է 5,6%-ով՝ նախորդ տարվա օգոստոսի համեմատ, իսկ հուլիսի համեմատ՝ ավելի քան 7%-ով: Հատկապես զգալի աճ է եղել արդյունաբերության ոլորտում: Արդյունաբերական արտադրանքի ծավալը հասել է շուրջ 1,9 տրիլիոն դրամի՝ գրանցելով 13,7% աճ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: 

Միայն օգոստոսին արդյունաբերությունն աճել է 2,1%-ով տարեկան կտրվածքով և 7.5%-ով՝ ամսական կտրվածքով: Շինարարության ոլորտում նույնպես գրանցվել է նշանակալի աճ: 2024-ի առաջին ութ ամիսներին շինարարության ծավալը կազմել է 330,7 մլրդ դրամ՝ 16,2%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: 

Օգոստոսին շինարարության ծավալն աճել է 16,5%-ով՝ տարեկան կտրվածքով, և ավելի քան 24%-ով՝ ամսական կտրվածքով: Ներքին առևտրում առավել տպավորիչ աճ է արձանագրվել: Հունվար-օգոստոսին ներքին առևտրի շրջանառությունը հասել է 3,8 տրիլիոն դրամի՝ գրանցելով 20,4% աճ նախորդ տարվա համեմատ: 

Օգոստոսին առևտրի ծավալն աճել է 14,9%-ով՝ տարեկան կտրվածքով, և 2.5%-ով՝ ամսական կտրվածքով: Ծառայությունների ոլորտը (առանց առևտրի) նույնպես դրական դինամիկա է ցուցաբերել: Ութ ամիսների ընթացքում ծառայությունների ծավալը հասել է 2,145 տրիլիոնի՝ 5,2%-ով գերազանցելով նախորդ տարվա ցուցանիշը: Օգոստոսին ծառայությունների ոլորտն աճել է 9,5%-ով՝ տարեկան կտրվածքով, և 8.5%-ով՝ ամսական կտրվածքով:

Նշենք, որ Հայաստանի կառավարության և կենտրոնական բանկի` տնտեսական աճի կանխատեսումները 2024-ի համար տարբերվում են: Պետական բյուջեի նախագծում կառավարությունը հավակնոտ նպատակ է սահմանել՝ կանխատեսելով 7% տնտեսական աճ: Միևնույն ժամանակ, Հայաստանի կենտրոնական բանկն իր ավելի զգուշավոր կանխատեսումներում ակնկալում է, որ երկրի տնտեսական աճը 2024-ին կտատանվի 5,8-6,5%-ի միջակայքում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում