Գլխավոր Լրահոս

Սեպտեմբերի 26-ին կկայանա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը

Սեպտեմբերի 26-ին կկայանա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը

Վաղը Նյու Յորքում կկայանա Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը, հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

«Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում կկայանա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպումը»,- տեղեկացրել է Բադալյանը։

ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները վերջին անգամ հանդիպել էին 2024-ի հուլիսի 10-ին՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում։

Մոտ երկու շաբաթ առաջ ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, որոնց ընթացքում քննարկվել էին խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում