Կառավարությունը Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում հաստատեց տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Գրիգորյանին։ Որոշումը կայացվեց կառավարության սեպտեմբերի 26-ի նիստում։
Համալսարանի խորհուրդը Գրիգորյանին ընտրել էր ռեկտոր փակ, գաղտնի քվեարկությամբ։ Ռեկտորի մյուս թեկնածուներից Ատոմ Մարգարյանը խորհրդում ստացել էր 1 ձայն, Էդգար Ղազարյանն ու Արսեն Պետրոսյանը ձայն չէին ստացել, իսկ Արմեն Գրիգորյանը ստացել էր 19 ձայն։
Վերջինս այս պաշտոնում ընտրվել է հինգ տարի ժամկետով։
Civilnet











