Գլխավոր Լրահոս

Հայաստանի ռազմական բյուջեն աճում է մոտ 20 տոկոսով

Հայաստանի ռազմական բյուջեն աճում է մոտ 20 տոկոսով

Կառավարությունը խորհրդարան է ուղարկել 2025-ի պետական բյուջեի նախագիծը։ Այն կառավարության նիստում հաստատվեց այսօր՝ սեպտեմբերի 26-ին։

Ըստ գալիք տարվա բյուջեի՝ Հայաստանի պաշտպանական ծախսերը կաճեն մոտ 20 տոկոսով։ Եթե այս տարի ռազմական բյուջեն 555 մլրդ դրամ էր, 2025-ին այն կկազմի ավելի քան 664 միլիարդ դրամ։ Ընդհանուր առմամբ պաշտպանական բյուջեն աճել է 110,4 մլրդ դրամով։ 

Պաշտպանական գերատեսչությունն այս բյուջեն օգտագործելու է հինգ ուղղություններով, որոնցից հիմնականը ՀՀ պաշտպանության ապահովում ծրագիրն է։ Դրա շրջանակներում նախատեսվում են ՀՀ զինված ուժերի պահպանման, ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային և տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի, վառելիքաքսուքային նյութերի սահմանված պաշարների մակարդակի, զենքի և զինամթերքի հնարավոր ներհանրապետական գնումների, բանակի մարտունակության և կենսաապահովման պահանջների բավարարման ծախսերը։

ՊՆ-ի ծրագրերից է նաև «Ռազմաբժշկական սպասարկում և առողջապահական ծառայություններ»-ը, որի շրջանակում հատկացվելու է 1,4 միլիարդ դրամ։ 

«Ռազմական ուսուցում և վերապատրաստում» ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել ուսուցում արտերկրի ռազմական ուսումնական հաստատություններում և ակադեմիաներում: 2025-ի պետական բյուջեով նախատեսվել է 1,72 մլրդ դրամ։

«Միջազգային ռազմական համագործակցություն» ծրագրով 2025-ի պետական բյուջեով նախատեսվել է 941,6 մլն դրամ, որի շրջանակներում կիրականացվի օտարերկրյա պետություններում ՀՀ ռազմական կցորդների և միջազգային կազմակերպություններում ռազմաքաղաքական և ռազմական ներկայացուցիչների պահպանման ծախսերի ֆինանսավորումը:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական ծառայություններ» ծրագրի շրջանակներում նախատեսվում է 321 մլն դրամ։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում