Գլխավոր Լրահոս

Հայաստանն ու Ֆրանսիան շարժվում են ռազմավարական բնույթի հարաբերությունների կառուցման ուղղությամբ․ Միրզոյան

Հայաստանն ու Ֆրանսիան շարժվում են ռազմավարական բնույթի հարաբերությունների կառուցման ուղղությամբ․ Միրզոյան

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նորանշանակ նախարար Ժան-Նոել Բարոյին՝ Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի շրջանակներում։

Հայաստանի ԱԳՆ-ն հաղորդում է, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության օրակարգի հարցերի լայն շրջանակի. երկկողմ հարաբերություններ, ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգ, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներ։ 

«Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները զարգանում են նոր բովանդակությամբ, և մենք շարժվում ենք ռազմավարական բնույթի հարաբերությունների կառուցման ուղղությամբ,»- ընդգծել է Միրզոյանը։ 

Տարածաշրջանային համատեքստում մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում և դրա շուրջ ձևավորված անվտանգային իրավիճակի, մարտահրավերների, ինչպես նաև տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանը միտված քայլերի շուրջ։   

https://civilnet.am/news/798306/%d6%86%d6%80%d5%a1%d5%b6%d5%bd%d5%ab%d5%a1%d5%b6-%d5%a1%d5%b4%d5%b8%d6%82%d6%80-%d5%af%d5%a1%d5%b6%d5%a3%d5%b6%d5%a1%d5%ae-%d5%a7-%d5%a1%d5%a4%d6%80%d5%a2%d5%a5%d5%bb%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%bf%d5%a1%d6%80%d5%a1%d5%ae%d6%84%d5%a1%d5%b5%d5%ab%d5%b6-%d5%b3%d5%b6%d5%b7%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%bf%d5%a1%d5%af-%d5%a3%d5%bf%d5%b6%d5%be%d5%b8%d5%b2-%d5%b0%d5%a1%d5%b5%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a1%d5%b6%d5%ab-%d5%af%d5%b8%d5%b2%d6%84%d5%ab%d5%b6%e2%80%a4-%d5%b4%d5%a1%d5%af%d6%80%d5%b8%d5%b6/

Երևանն ու Փարիզը հոկտեմբերին ռազմական համագործակցության համաձայնագիր ստորագրեցին, ըստ որի՝ Ֆրանսիան Երևանին կմատակարարի GM 200 ռադիոտեղորոշիչ կայաններ, փոքր հեռահարության Mistral հրթիռներ, ինչպես նաև կօգնի ուսումնասիրել ու հասկանալ՝ որոնք են Հայաստանի հակաօդային պաշտպանության խոցելի կետերը։ Ֆրանսիան նաև «Բաստիոն» զրահամեքենաներ և դրանց համար նախատեսված սարքավորումներ է ուղարկել Հայաստան։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ Փարիզ կատարած պաշտոնական այցի ընթացքում՝ հունիսի 17-ին, Հայաստանը և Ֆրանսիան ստորագրել են CAESAR հրետանային համակարգի ձեռքբերման պայմանագիր։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում