Գլխավոր Լրահոս

Կառավարությունը 2025-ին կանխատեսում է 5,6 տոկոս տնտեսական աճ

Կառավարությունը 2025-ին կանխատեսում է 5,6 տոկոս տնտեսական աճ

Հայաստանում 2025-ին նախատեսվում է 5,6 տոկոս տնտեսական աճ՝ այս տարվա կանխատեսվող 5,8-ի համեմատ։ Այդ մասին կառավարության սեպտեմբերի 26-ի նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ 

2025-ի պետական բյուջեի ուղերձում նշվում է, որ 2021-2026թթ․ միջինում 7 տոկոսի տնտեսական աճ կապահովվի։ 

Ըստ ֆինանսների նախարարի՝ նախատեսվում է, որ հարկային եկամուտները կկազմեն 2,873 տրիլիոն դրամ, պետական բյուջեով ծախսերը կկազմեն 3,482 տրիլիոն դրամ։

2025-ի պետական բյուջեի ուղերձում նշվում է նաև, որ այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին 2024-ի պետական բյուջեում արձանագրված որոշ մակրոտնտեսական ռիսկեր առարկայացել են, ինչը դրսևորվել է հարկային եկամուտների աճի դանդաղմամբ։ «Այնուամենայնիվ, վերջինս չի հանգեցրել պետական բյուջեի ֆինանսավորման լրացուցիչ պահանջի՝ հաշվի առնելով նշված ռիսկերի կառավարման համար նախատեսված պահուստային ֆոնդը, ինչպես նաև՝ ծրագրվածի համեմատ ծախսերի թերակատարումը»,- նշված է բյուջեի ուղերձում։ 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում