Գլխավոր Լրահոս

Զանգվածային ոճրագործությունների մասին դասընթաց՝ Ֆրանսիական համալսարանում

Զանգվածային ոճրագործությունների մասին դասընթաց՝ Ֆրանսիական համալսարանում

Գործընկերային բովանդակություն

Սեպտեմբերի 25-ին Հայաստանի Ֆրանսիական համալսարանում տեղի է ունեցել ««Այլևս երբեք», համեմատել՝ ավելի լավ եզակիացնելու նպատակով» խորագիրը կրող երկօրյա դասընթացի բացումը։

Դասընթացը վերաբերում է զանգվածային ոճրագործություններին՝ պատմության և իրավունքի տեսանկյունից։ Այն կազմակերպվել է Փարիզի Շոայի հուշահամալիրի հետ համագործակցությամբ ու Գերմանիայի արտաքին գործերի նախարարության աջակցությամբ։ 

Շոայի հուշահամալիրի միջագային հարաբերությունների տնօրեն Բրունո Բուայեի խոսքով՝ դասընթացի նպատակներից մեկն այն է, որ սովորեցնեն իրադրությունը ճիշտ բառերով բնութագրել. «Եթե ճիշտ բառերով չբնութագրեք իրադրությունը, դա կավելացնի մարդկային դժբախտությունը, ու հատկապես անհնար կդարձնի համակեցությունը, հաղորդակցությունը և խաղաղությունը, և այս երկու օրերի առանցքային հարցը նաև այն է, թե ինչ կոնկրետ բառեր է պետք օգտագործել. եթե սխալ նպատակով օգտագործենք բառերը, դա կարող է ողբերգական հետևանքներ ունենալ»։

Բրունո Բուայե

Դասընթացի նպատակն է նաև ուսանողներին տալ հիմնարար գաղափարներ, ինչը թույլ կտա պայքարել պատմական կեղծիքների դեմ։

««Այլևս երբեք». սա նշանակում է ԶԼՄ-ական մի բանաձև և առաջին խոսքը կվերաբերի հետևյալին՝ ինչպե՞ս ենք համեմատում և ի՞նչ է նշանակում ցեղասպանություն բառը, ի՞նչ է նշանակում էթնիկ զտումը. այս վայրագությունները, դուք լինեք իրավաբան, թե պատմաբան, թե պարզապես սովորական մարդ արարած, դրանք բառեր են, որ դուք լսում եք ամենուրեք, ամեն օր, լրատվամիջոցներում, սոցցանցերում, և պետք է անպայման հասկանալ, թե ըստ պատմաբանների և էաբանների ինչ է նշանակում  այդ եզրը» - ասաց Բուայեն։

Սալվա Նակուզի

«Մեծ բախտավորություն է մեզ համար այս երկու օրվա ուսուցումն ու վերապատրաստումը, սա բացառիկ հնարավորություն է մեզ համար։ Դուք այս երկու օրվա ընթացքում բացառիկ պատմաբանների հետ կշփվեք, սա ակադեմիական ձևաչափից դուրս է, բայց իրականում չկա ավելի ակադեմիական նյութ, քան այն, ինչ կլսեք այս երկու օրերի ընթացքում» - ուսանողներին ուղղված իր ելույթում ասել է Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին։

Դասընթացին մասնակցում է 50 ուսանող. այն կավարտվի սեպտեմբերի 26-ին։

Սիրանուշ Ադամյան

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում