Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի իր պաշտոնակից Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։
Միրզոյանն ու Արաղչին անդրադարձ են կատարել տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման հարցերին։
«Հարավային Կովկասում հարատև խաղաղության հաստատման համատեքստում Արարատ Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման ուղղությամբ վերջին քննարկումները։ Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի ամուր քաղաքական կամքը տարածաշրջանում հասնելու հարատև խաղաղության և այս համատեքստում կարևորել տարածքային ամբողջականության և ինքնիշխանության անվերապահ հարգման առնչությամբ Իրանի կողմից ամենաբարձր մակարդակում արտահայտված դիրքորոշումը»,- նշված է հաղորդագրությունում։
Civilnet











