Գլխավոր Լրահոս

Էրդողանն առաջին անգամ չի  հիշատակել Քաշմիրը՝ BRICS-ին անդամակցելու իր ձգտումներում 

Էրդողանն առաջին անգամ չի  հիշատակել Քաշմիրը՝ BRICS-ին անդամակցելու իր ձգտումներում 

Վերջին տարիների ընթացքում առաջին անգամ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում սեպտեմբերի 25-ին իր ելույթում շրջանցել է Քաշմիրի հիշատակումը, գրում է հնդկական անգլալեզու Wionews.com կայքը։ Հոդվածի հեղինակ Սիդհանտ Սիբալը նշում է, որ 2019-ից ի վեր, երբ Հնդկաստանը վերացրեց նախկին Ջամու և Քաշմիր նահանգի հատուկ կարգավիճակը` այն բաժանելով առանձին վարչական տարածքների, Էրդողանը մշտապես այս կամ այն ​​ձևով նշել է Քաշմիրի մասին։ 

2023-ին նա կոչ արեց «Քաշմիրում արդար և կայուն խաղաղություն հաստատել Հնդկաստանի և Պակիստանի միջև երկխոսության և համագործակցության միջոցով»։ 2022-ին էլ նա արեց նույն արտահայտությունը և ափսոսանք հայտնեց, որ «Հնդկաստանի և Պակիստանի միջև ամուր խաղաղություն և համագործակցություն դեռևս չի հաստատվել՝ չնայած նրանց անկախությունից անցել է 75 տարի»:

2021-ին նա կոչ արեց Քաշմիրի խնդիրը լուծել ՄԱԿ-ի բանաձևերով, մի բան, որ նա ասել էր նաև 2020-ին։ Էրդողանն ամենաբարձրագոչ հայտարարությունն արեց 2019-ին, երբ ասաց, որ «վեճը պետք է լուծվի երկխոսության միջոցով՝ արդարության, այլ ոչ թե հակամարտության հիման վրա»:

Ակնկալվում է, որ Քաշմիրի մասին Էրդողանի հռետորաբանության փոփոխությունը ուղի կհարթի Հնդկաստանի և Թուրքիայի միջև դրական կապերի համար։ Այս ամենը տեղի է ունենում Թուրքիայի՝ BRICS-ին անդամակցության  հայտի կոնտեքստում: BRICS-ին միանալը Թուրքիայի համար տնտեսական նոր հնարավորություններ կարող է բացել, այդ թվում՝ ընդլայնված առևտրային հարաբերություններ, ներդրումներ BRICS երկրներից և մասնակցություն այլընտրանքային ֆինանսական մեխանիզմների, ինչպիսին է BRICS-ի Նոր զարգացման բանկից  (New Development Bank): Հնդկաստանը BRICS խմբի հիմնադիր անդամներից է։

ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում Էրդողանը նշել է,  որ Թուրքիան վճռական է զարգացնելու հարաբերությունները BRICS-ի հետ, որը միավորում է զարգացող տնտեսությունները։ Նա ասել է, որ իր երկիրը «խորացնում է ներգրավվածությունը տարածաշրջանային կազմակերպությունների հետ, ինչպիսին է Հնդկական օվկիանոսի երկրների ասոցիացիան (Indian Ocean Rim Association, IORA), Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումը և մասնավորապես ASEAN-ը: Հնդկաստանը նաև IORA-ի հիմնադիր անդամ է:

Տեղադրություն

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում