Գլխավոր Լրահոս

ԵԱՏՄ-ին անդամակցելու առաջարկ կներկայացնենք․ Իրանի փոխնախագահ

ԵԱՏՄ-ին անդամակցելու առաջարկ կներկայացնենք․ Իրանի փոխնախագահ

Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Ռեզա Արեֆը հայտարարել է, որ Թեհրանը ԵԱՏՄ-ին անդամակցելու առաջարկ է ներկայացնելու։

«Իրանի անդամակցության գործընթացը միջազգային և տարածաշրջանային  կարևոր պայմանագրերին և կազմակերպություններին, ինչպիսիք են ԲՐԻՔՍ-ը և Շանհայի համագործակցության կազմակերպությունը, ավարտվել է, և Հայաստան կատարած այսօրվա այցի ընթացքում կհայտարարենք Եվրասիայի [Եվրասիական տնտեսական միություն] անդամակցության առաջարկի մասին, որը տնտեսական և առևտրային տեսանկյունից ունի մեծ շուկա»,- ասել է իրանցի պաշտոնյան, փոխանցում են իրանական լրատվամիջոցները։

Մոհամմադ Ռեզա Արեֆը հոկտեմբերի 1-ին ժամանել է Հայաստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին․ «Այս այցի ընթացքում կփորձենք զարգացնել երկկողմ, բազմակողմ հարաբերությունները, ինչպես նաև ներկայություն ունենալ համատեղ և բազմակողմ տարածաշրջանային համակարգերին»։

Երևանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցում են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի պատվիրակությունները։ 

Ավելի վաղ Իրանը դիմում էր ներկայացրել Եվրասիական տնտեսական միությունում դիտորդ պետության կարգավիճակ ստանալու համար:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում