Սեպտեմբերի 29-ին բաց դռների օր էր հայտարարվել Աշոտ Հովհաննիսյան 21 հասցեում․ Տորք Անգեղի այգու հարակից կիրճում կառուցվում է քաղաքային զբոսայգի։
Զբոսայգին զբաղեցնում է չորս հեկտար տարածք, որը ձգվում է մինչև «Նովել Մասիվ» նորակառույց բազմաֆունկցիոնալ համալիր։ Այգին բացառիկ է իր նախագծով, քանի որ կառուցվում է՝ պահպանելով տեղանքի ռելիեֆը։

Նախատեսված են մեծերի ու փոքրերի ժամանցն ապահովող տարբեր հատվածներ՝ ամֆիթատրոն, խաղահրապարակներ, հեծանվուղիներ, կանաչապատ գոտիներ։
Այգու կառուցման աշխատանքների առաջին փուլը, որը ներառում էր հողային աշխատանքները և բետոնային հենապատերի կառուցումը, արդեն ավարտված է, հոկտեմբեր ամսից կմեկնարկի աշխատանքների երկրորդ փուլը, որպեսզի 2026-ի ամռանն այգին իր դռները բացի մեր քաղաքի բնակիչների համար:
Կառուցապատողը քաղաքապետարանի հետ համատեղ իրականացնում է այգու նախագիծը՝ որպես նվեր քաղաքին։

Բաց դռների օրը ներկա էին թաղամասի ներկա և ապագա բնակիչները, հայտնի հյուրեր, պաշտոնյաներ, այդ թվում՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը։
Այցելուներն ունեցան բացառիկ հնարավորություն շրջելու ապագա այգու տարածքով, տեսնելու արդեն իսկ կատարված աշխատանքները, ինչպես նաև մասնակցելու կառուցապատողի կողմից կազմակերպված միջոցառմանը, որտեղ ներկայացված էին Նովել Մասիվ բնակելի համալիրի և Տորք Անգեղի այգու նախագիծը, ինչպես նաև կազմակերպված էր ճարտարապետական նախագծերի ցուցադրություն՝ Թամանյանի թանգարանի հետ համատեղ։
Նյութը հրապարակվում է որպես գովազդ
Civilnet











