Գլխավոր Լրահոս

«Իրականության խեղաթյուրում»․ Փաշինյանը՝ ՀՀ-ով հաղորդակցության անվտանգությունը երրորդ երկրների կողմից ապահովելու մասին

«Իրականության խեղաթյուրում»․ Փաշինյանը՝ ՀՀ-ով հաղորդակցության անվտանգությունը երրորդ երկրների կողմից ապահովելու մասին

Իրականության խեղաթյուրումներ են պնդումները, թե Հայաստանի տարածքով անցնող հաղորդակցության ուղիների անվտանգությունը պետք է ապահովեն երրորդ երկրները։ Այդ մասին հոկտեմբերի 1-ին Երևանում ԵԱՏՄ միջկառավարական խորհրդին նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցին։

«Բոլոր այն պնդումները, թե Հայաստանն ինչ-որ մի տեղ, ինչ-որ մի փաստաթղթում իբր թե համաձայնել է, որ երրորդ երկրները պետք է ապահովեն իր տարածքով հաղորդակցության  անվտանգությունը, դրանք ընդամենն իրականության խեղաթյուրումներ են։ ՀՀ իշխանություններն ամբողջությամբ երաշխավորում են ՀՀ տարածքով մարդկանց, տրանսպորտային միջոցների ու ապրանքների ազատ և անվտանգ տեղաշարժը»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ իրականության խեղաթյուրում է նաև պնդումը, թե հաղորդակցության համար Հայաստանը համաձայնել է իր ինքնիշխանության որոշ սահմանափակումների։

***

Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրած հայտարարության 9-րդ կետի համաձայն՝ Հայաստանի տարածքով Ադրբեջանը Նախիջևանին կապող տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնելու են Ռուսաստանի սահմանապահները։ Հայտարարության 9-րդ կետում, մասնավորապես, նշված է․ «Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում