Գլխավոր Լրահոս

Իրանը հետաքրքրված չէ պատերազմով, սակայն վճռականորեն կարձագանքի ցանկացած սպառնալիքի. Իրանի նախագահ

Իրանը հետաքրքրված չէ պատերազմով, սակայն վճռականորեն կարձագանքի ցանկացած սպառնալիքի. Իրանի նախագահ

«Սիոնիստական ռեժիմի ագրեսիաններին ուղղված վճռական հարվածը տրվել է օրինական իրավունքների հիման վրա, խաղաղության հաստատման, Իրանի ու տարածաշրջանի անվտանգության նպատակով»,- հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը X սոցիալական հարթակում արված գրառմամբ։

«Այս քայլը ի պաշտպանություն Իրանի շահերի և քաղաքացիների էր։ Նեթանյահուն թող իմանա, որ Իրանը հետաքրքրված չէ պատերազմով, սակայն վճռականորեն կարձագանքի ցանկացած սպառնալիքի։ Սա միայն մեր ուժերի [ցուցադրության] մի մասն է, Իրանի հետ հակամարտության մեջ մի՛ մտեք»,- գրել է նա։

Իրանն այսօր հայտարարել է, որ տասնյակ բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի կարևոր ռազմական և անվտանգության օբյեկտների ուղղությամբ՝ ի պատասխան Գազայի և Լիբանանի բնակիչների, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի, Հեզբոլլահի և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի առաջնորդների և հրամանատարների զանգվածային սպանությունների:

Իսրայելական կողմը հաստատել է իրանական հարվածների փաստը՝ նշելով, որ իրենց ՀՕՊ-ը ոչնչացրել է հրթիռների մեծ մասը։

Ավելի վաղ Իսրայելը հայտարարել էր, որ իր զորքերը մտել են հարավային Լիբանան՝ «սահմանափակ» գործողության համար, սակայն Հեզբոլլահը հերքել է, որ իսրայելական ուժերն անցել են այդ տարածք:

Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին ասել է, որ Լիբանանը կանգնած է «իր պատմության ամենավտանգավոր փուլերից մեկի առջև»:

Միևնույն ժամանակ, Իսրայելի հարձակումները շարունակվում են Գազայի հատվածում, որի հետևանքով երկու օրում զոհվել է առնվազն 29 պաղեստինցի։

Գազայում հոկտեմբերից ի վեր Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է մոտ 42,000 մարդ, վիրավորվել՝ մոտ 97,000-ը։

Իսրայելում 2023-ի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի գլխավորած հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 1139 մարդ, ավելի քան 200 մարդ՝ գերեվարվել։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում