Գլխավոր Լրահոս

«Թրանսփարենսի Ինթերնեշնլը» Վրաստանում «այլևս ի վիճակի չէ» դիտորդական առաքելություն իրականացնելու

«Թրանսփարենսի Ինթերնեշնլը» Վրաստանում «այլևս ի վիճակի չէ» դիտորդական առաքելություն իրականացնելու

OC Media

ԹԱՐՄԱՑՈՒՄ. Երեքշաբթի կեսօրին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն կոչ է արել Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոյին վերանայել «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանին» և նրա տնօրեն Էկա Գիգաուրիին որպես ընտրական նպատակներ ունեցող սուբյեկտներ որակելու որոշումը: Կոբախիձեի հայտարարությունը հրապարակվել է ֆեյսբուքում։

Ըստ Կոբախիձեի, Բյուրոյի որոշումը, իրավական տեսանկյունից, հիմնված էր «ճշմարտության ամենաբարձր չափանիշի» վրա։ Այնուամենայնիվ, ըստ նրա, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանի» կարգավիճակը պետք է փոխվի «պետական ​​շահերը [պահպանելու] և ընտրական գործընթացում արտաքին շահարկումներից խուսափելու համար»։

Կոբախիձեն հակակոռուպցիոն բյուրոյին առաջարկել է նաև չեղարկել ընտրական նպատակներ ունեցող այլ կազմակերպությունների վերաբերյալ իր որոշումները:

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը» հայտարարել է, որ «այլևս ի վիճակի չէ» դիտորդական առաքելություն իրականացնել հոկտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններում՝ վկայակոչելով Հակակոռուպցիոն բյուրոյի որոշումը, ըստ որի՝ այն դասակարգվել է որպես «հայտարարված ընտրական նպատակ ունեցող միավոր»:

Ըստ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանի»՝ սա առաջին դեպքն է նրանց մոտ 25 տարվա գործունեության պատմության մեջ, երբ նրանք որպես դիտորդ չեն մասնակցում վրացական ընտրություններին: Նրանք նշել են, որ այս բանաձևի հիմքում ընկած է Վրաստանի հակակոռուպցիոն բյուրոյի՝  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանին» որպես «հայտարարված ընտրական նպատակ ունեցող միավոր» հռչակելու մասին որոշումը։

Սեպտեմբերի 24-ին Բյուրոն կազմակերպությանը և նրա տնօրեն Էկա Գիգաուրիին դասակարգեց որպես ավելի խիստ ֆինանսական վերահսկողության և քաղաքական խմբերի նկատմամբ կիրառվող կարգավորող պահանջների ենթակա: Որոշման մեջ նշվում է, որ նույն դասակարգմանն է արժանացել նաև վրացիների քվեները համախմբելու նպատակով հուլիսին ստեղծված «Քվեարկիր Եվրոպայի համար» խումբը։

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը» երկուշաբթի հայտարարել է, որ Թբիլիսիի քաղաքային դատարանը մերժել է Հակակոռուպցիոն բյուրոյի որոշումը կասեցնելու իրենց միջնորդությունը՝ մինչև դատարանի վերջնական վճռի կայացումը: Նրանք հավելել են, որ այս որոշումը կասեցնելուց հրաժարվելը նշանակում է, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը» փաստացի համարվում է քաղաքական կուսակցությանը հավասար կազմակերպություն, իսկ նրա գործադիր տնօրենը՝ քաղաքական կուսակցության ընտրական սուբյեկտին հավասար անձ։

««Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը» հրաժարվում է ճանաչել վերը նշված կարգավիճակը, որը մեզ պարտադրվել է բացարձակապես անօրինական կերպով։ Կցանկանայինք ևս մեկ անգամ շեշտել, որ ո՛չ կազմակերպությունը, ո՛չ նրա գործադիր տնօրենը չեն մասնակցում ընտրություններին։ Բացի այդ, մեր ներկայացուցիչներից ոչ մեկը չի հայտնվում քաղաքական կուսակցությունների ցուցակներում։ Ուստի մենք հրաժարվում ենք կատարել «Վրացական երազանքի» հակակոռուպցիոն բյուրոյի կողմից սահմանված պահանջները»։

Բյուրոյի որոշման համաձայն՝ կազմակերպությունը «ենթարկվում է քաղաքական կուսակցությունների համար սահմանված կանոնակարգերին, նաև՝ հատուկ ընտրական հիմնադրամ ստեղծելու պարտավորությանը, արևմտյան ցանկացած ֆինանսավորում ստանալու և ծախսելու արգելքին և պարտադիր ֆինանսական հաշվետվություններ ներկայացնելու պահանջին»։

Սեպտեմբերի 24-ին ճեպազրույցում Հակակոռուպցիոն բյուրոյի ղեկավար Ռաժդեն Կուպրաշվիլին ասել է, որ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանի» և «Քվեարկիր Եվրոպայի համար» խմբի ղեկավարները Վրաստանի քաղաքացիներին կոչ են արել կատարել եվրոպական ընտրություն, և որ իրենց տեղեկատվական արշավների և հանրային հանդիպումների ժամանակ նրանք հանդես են եկել հակակառավարական և զրպարտչական հայտարարություններով։

Երկուշաբթի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը» հայտնել է՝ չեն կասկածում, որ «կառավարության այս որոշումն ուղղված է հատկապես մեր կողմից հայտարարված «Իմ ձայնը» դիտորդական առաքելության միջոցով ընտրությունները միասնաբար դիտարկելու մեր ջանքերի դեմ»։

Ոչ կառավարական և իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ պետական ​​կառույցների կողմից ձեռնարկվող նման գործելաոճն ու քայլերը կարող են գործիք լինել խոսքի ազատությունը և քաղաքացիական շարժումների գործունեությունը սահմանափակելու համար։

Երկուշաբթի Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) հայտարարեց, որ խորապես մտահոգված է Հակակոռուպցիոն բյուրոյի որոշմամբ, որը հանգեցրել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանի»՝ 2024-ի խորհրդարանական ընտրությունները դիտարկել չկարողանալուն։

«Սա անընդունելի է և խաթարում է ընտրական գործընթացի ժողովրդավարական ​​բնույթի նկատմամբ հասարակության վստահությունը»,- ասել են ԵԽԽՎ Վրաստանի մոնիտորինգի գծով համազեկուցողներ Կլոդ Քերնը և Էդիտ Էստրելան, ինչպես նաև ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Իուլիան Բուլայը: 

Նրանք Վրաստանի իշխանություններին կոչ են արել պաշտպանել ընտրությունների օրինականությունը և ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները, որպեսզի «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը», ինչպես նաև ընտրությունների մյուս հարգված դիտորդները կարողանան առանց խոչընդոտների կամ միջամտության դիտարկել դրանք։

Թեև կազմակերպությունը որպես ամբողջություն չի հանդես գալու որպես ընտրությունների դիտորդ, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը» պնդում է, որ իրենց աշխատակիցներից յուրաքանչյուրը «կօգտագործի փորձը, գիտելիքները և ինտելեկտուալ ռեսուրսները՝ աջակցելու «Իմ ձայնը» դիտորդական առաքելությանը և օգնելու գործընկեր կազմակերպություններին իրականացնելու բարձրորակ դիտորդական առաքելություն ընտրություններում»։

Չնայած ընտրություններում որպես կազմակերպություն դիտորդություն իրականացնելու արգելքին՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ Վրաստանը» պնդում է, որ իրենց աշխատակիցներից յուրաքանչյուրը «կօգտագործի սեփական փորձը, գիտելիքները և մտավոր ունակությունները՝ աջակցելու «Իմ ձայնը» դիտորդական առաքելությանը և օգնելու գործընկեր կազմակերպություններին իրականացնելու բարձրորակ դիտորդական առաքելություն»։

«Այս արգելքները մեզ չեն կանգնեցնի»,- ասել են նրանք։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում