Գլխավոր Լրահոս

Կառավարությունը 22 պիկապ կգնի Սյունիքի էկոպարեկների համար

Կառավարությունը 22 պիկապ կգնի Սյունիքի էկոպարեկների համար

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության համար կառավարությունը ձեռք կբերի 22 գործառնական նշանակության մեքենա։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության հոկտոմբերի 3-ի նիստում։ 

Էկոպարեկային ծառայությունը ստեղծվել է՝ անտառների, անտառային հողերի, հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն ապահովելու, ապօրինի անտառահատումները կանխարգելելու նպատակով։ 

Կառավարության որոշմամբ՝ էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության համար 22 պիկապ մեքենաների ձեռքբերման համար հատկացրեց մոտ 510 միլիոն դրամ։ Այդ մեքենաները հագեցված են լինելու mobile համակարգով ու հատուկ կահավորանքով։ 

Հատկացված միջոցները վերաբերում են միայն Սյունիքի մարզային վարչության համար մեքենաների գնմանը, սակայն նախատեսվում է, որ Լոռու մարզային վարչության համար ձեռք կբերվի 24 մեքենա, Վայոց ձորի և Արարատի մարզերի էկոպարեկայիններին համար՝ 18-ը, Շիրակի և Արագածոտնի մարզային վարչությունների համար՝ 14-ը, Տավուշի համար 36-ը, Կոտայքի ու Գեղարքունիքի էկոպարեկային ծառայությունների համար՝ 19-ը, Երևանի ու մարզային վարչությունների համար՝ 9-ը։

Ընդհանուր առմամբ էկոպարեկային ծառայությունն ունենալու է 142 տեխնիկապես հագեցված մեքենա։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում