Գլխավոր Լրահոս

Ադրբեջանը շարունակում է զինվել՝ առավել անկանխատեսելի եղանակով․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանը շարունակում է զինվել՝ առավել անկանխատեսելի եղանակով․ Տիգրան Աբրահամյան

Ադրբեջանն ակտիվորեն օրակարգ է բերում Հայաստանին ուղղված ապառազմականացման դրույթը։ Այս կարծիքն է հայտնել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ Ազգային ժողովում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ նա առանձնացրեց նաև ադրբեջանական այն քաղաքականությունը, ըստ որի՝ ադրբեջանցիները պետք է գան և բնակվեն Հայաստանում։

Աբրահամյանի խոսքով՝ Ադրբեջանը փորձում է միջազգային իրավունքի դաշտ բերել այն մոտեցումը, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Հայաստանը թաքցրել է զոհերի հետ կապված տվյալները, և Արցախում եղել են զանգվածային գերեզմաններ։

«Այս պահին Հայաստանի իշխանություններն առավելագույնս փորձում են զիջողական քաղաքականություն վարել, բայց իրականությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը եղած ցանկով չի սահմանափակվում և Հայաստանի զիջողականությանը զուգահեռ հանդես է գալիս նոր նախապայմաններով»,- նշեց Աբրահամյանը։

Նա ընդգծեց, որ Ադրբեջանը բավականին մեծ քանակությամբ զինամթերք է գնում։ «Ի տարբերություն նախորդ՝ 2017-2020 թթ․ շրջափուլի, 2020-2024 թթ․ շրջանում Ադրբեջանում ոչ միայն մեծածավալ գնումներ են իրականացնում, այլև մոդելների, ծավալների ու տեսականու առումով բավականին գաղտնի տեղեկություններ են շրջանառվում, ինչը շատ ավելի անկանխատեսելի է դարձնում ադրբեջանական վտանգը»,- հավելեց նա՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը մշտապես հայտարարել է, թե ուժի կիրառման հարցը շարունակում է մնալ իր օրակարգում։

Հայաստանի իշխանություններն ի զորո՞ւ են ապահովել երկրի անվտանգությունը հարցին ի պատասխան Տիգրան Աբրահամյանը նշեց, որ տարբեր առիթներով խոսել է բոլոր առկա խնդիրների մասին։ Նա չցանկացավ կոնկրետ պատասխանել՝ պատճառաբանելով, որ «կան նեղ անվտանգային հարցեր, որոնց մասին չարժե փակագծերը շատ բացել»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում