Գլխավոր Լրահոս

Հ. Հովնանյան հիմնադրամն ընդունում է դրամաշնորհների հայտեր՝ ուղղված Հայաստանում աշխատուժի զարգացմանը 

Հ. Հովնանյան հիմնադրամն ընդունում է դրամաշնորհների հայտեր՝ ուղղված Հայաստանում աշխատուժի զարգացմանը 

Գործընկերային բովանդակություն

Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամն ընդունում է դրամաշնորհների հայտեր՝ ուղղված Հայաստանում աշխատուժի զարգացմանը: Այս տարվա վերջին՝ չորրորդ եռամսյակը Հիմնադրամը նվիրում է աշխատուժի զարգացմանը և ընդունում ծրագրերի առաջարկներ՝ միտված այս ոլորտի բարելավմանը: 

«Դրամաշնորհներ կտրամադրվեն այն նախաձեռնություններին, որոնք համահունչ են մեր ռազմավարական նպատակներին, մասնավորապես՝ կենտրոնանում են մեծահասակաների աշխատանքային և մասնագիտական հմտությունների զարգացման, զբաղված աշխատուժի կարողությունների վերազինման, նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության (ՆՄԿ և ՄՄԿ) համակարգերի բարելավման և կրթական հաստատություններում կարիերայի ծառայությունների ամրապնդման ուղղությամբ։ Մեր առջև դրված խնդիրների լայն շրջանակը միտված է նպաստելու աշխատուժի զարգացման գործընթացին համակարգային և անհատական մակարդակներում՝ ապահովելով չափելի արդյունք և տևական ազդեցություն ոլորտում»,- ասում է Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի ծրագրերի ղեկավար Անահիտ Հակոբյանը: 

Դրամաշնորհների հայտերը պետք է թիրախավորեն Հիմնադրամի կողմից սահմանված երեք խումբ նպատակները՝ մեծահասակների կարողությունների բարելավում, նախնական և միջին մասնագիտական կրթության ոլորտի զարգացում, կրթական հաստատություններում կարիերայի կենտրոնների հզորացում։ Ծրագրերի առաջարկները պետք է հասցեագրեն տվյալ երեք խմբերում սահմանված ինը նպատակներից (տե’ս՝ կից հղումը) մեկը, լավագույն դեպքում՝ մի քանիսը։ Առաջնահերթություն կտրվի այն ծրագրերին, որոնք թիրախավորում են մի քանի խնդիր միաժամանակ: 

Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի դրամաշնորհին կարող են դիմել շահույթ չհետապնդող կազմակերպությունները, կրթական կենտրոնները, համալսարանները, նախնական և միջին մասնագիտակական հաստատությունները: Հասանելի գումարի չափը այս եռամսյակի բոլոր դրամաշնորհների համար 250 000 ԱՄՆ դոլար է, որը կբաշխվի հաղթող մի քանի կազմակերպությունների միջև: 

Հիմնադրամը խրախուսում է պետական և մասնավոր հաստատությունների միջև համագործակցությունն այս ոլորտում, ուստի երկու կամ մի քանի կազմակերպությունների համատեղ դիմումներին կտրվի նախապատվություն։ Որպես կարևոր պայման կհամարվեն նաև արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները և հիմնավորումների հետազոտական հիմքերը։ 

Հայտադիմումների ընդունման մեկնարկը տրվել է հոկտեմբերի 1-ին և կշարունակվի մինչ դեկտեմբերի 30-ը: 

Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամի կայքում արդեն ներկայացված են գալիք տարվա առաջին երկու եռամսյակների թիրախ ոլորտները, որոնց մասին մանրամասն կհաղորդվի Հիմնադրամի կայքում և մամլո հաղորդագրությամբ։ 

*** 

1986 թվականից Հ.Հովնանյան ընտանիքի հիմնադրամը ավելի քան 97 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել հարյուրավոր բարեգործական, կրթական, գիտական, մշակութային և այլ նախաձեռնությունների ու նախագծերի, որոնք միտված են օժանդակելու աշխարհի հայ համայնքներին, ինչպես նաև Նյու Ջերսի նահանգի Մոնմութ և Օուշն շրջանների կազմակերպություններին:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում