Գլխավոր Լրահոս

Հրդեհ է բռնկվել «Դոմուս»-ի պահեստային տարածքում. տուժածներ չկան (թարմացված)

Հրդեհ է բռնկվել «Դոմուս»-ի պահեստային տարածքում. տուժածներ չկան (թարմացված)

15:10

«Դոմուս» հիպերմարկետում բռնկված հրդեհը մեկուսացվել է, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Կամո Ցուցուլյանը։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։

Նրա խոսքով՝ հրդեհի ժամանակ պայթյուն տեղի չի ունեցել․ «Նախնական տեղեկությամբ հրդեհը բռնկվել է էլեկտրական հոսանքից․ հոսանքն անջատվել, միացել է, ապա հրդեհ է առաջացել։ Աշխատակիցները փորձել են իրենց միջոցներով հրդեհաշիջում իրականացնել, հետո զանգահարել են փրկարար ծառայություն»։

14:40

«Դոմուս»-ում բռնկված հրդեհի հետևանքով այս պահի դրությամբ տուժածներ չկան, հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Այս պահի դրությամբ մեր տեղեկությունն այն է, որ ովքեր եղել են ներսում, բոլորը դուրս են եկել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այրվում է 2500-3000 քմ տարածք, աշխատում է փրկարար ծառայության 17 մարտական հաշվարկ։

«Ըստ նախնական տեղեկությունների՝ պահեստային հատվածից է սկսվել հրդեհը, հետո տարածվել է նաև խանութի տարածք։ Այրվում է կահույք, շինանյութ և տեխնիկա»,- տեղեկացրել է նա։

Հրդեհի պատճառները հայտնի կլինեն քննությունից հետո։

***

Հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում, հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։

«Հոկտեմբերի 7-ին, ժամը 12:57-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստային տարածքում: Հրդեհի բարդությունից ելնելով հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ»,- ասված է հաղորդագրությունում։

Դեպքի վայր է մեկնել տասը հրշեջ-փրկարարական հաշվարկ։

Տուժածների մասին այս պահին տեղեկություն չկա։ Դեռևս հայտնի չէ, թե ինչից է բռնկվել հրդեհը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում