Գլխավոր Լրահոս

Կառավարությունը 600-ով ավելացրեց առանց մաքսավճարի էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտան

Կառավարությունը 600-ով ավելացրեց առանց մաքսավճարի էլեկտրական մեքենաների ներմուծման քվոտան

Հոկտեմբերի 1-ի դրությամբ էլեկտրական մեքենաների 0 տոկոսով, առանց մաքսավճարի ներմուծման քվոտան, որը 7 400 հատ էր, սպառվել է։ Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ 

Կառավարության նոր նախագծով առաջարկվում է մինչև տարեվերջ քվոտայի թիվը 600-ով ավելացնել դիլլերական ու դիստրիբյուտորական պայմանագրերի հիման վրա ներմուծողների համար։ 

Պապոյանի խոսքով՝ էլեկտրական մեքենաների ներմուծումների մոտ 72 տոկոսն իրականացվել է ֆիզիկական անձանց կողմից։ 

«Առաջին անգամ է, որ էլեկտրական ավտոմեքենաների ներմուծման քվոտան սպառվել է և նման խնդրի առաջ ենք կանգնել»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ 

Վարչապետի խոսքով՝ քվոտայի ամբողջական սպառումից հետո էլեկտրական մեքենա ներմուծողները մաքսատուրք կվճարեն, սակայն չեն վճարի ավելացված արժեքի հարկ։ Այդկերպ, ըստ Փաշինյանի՝ քվոտան սպառելուց հետո էլ արտոնյալ միջավայրը էլեկտրական մեքենաների համար կպահպանվի։ Մաքսատուրքի գանձումը կապված է Եվրասիական տնտեսական միության կարգավորումների հետ։ 

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց՝ Հայաստանն էլեկտրական մեքենաների համար ամենամեծ արտոնություններ ապահոված երկրներից է։ «Հետագայում ԵԱՏՄ շրջանակներում արտոնյալ ռեժիմ ստանալը բարդ է լինելու։ Եվ Ղազախստանը, և Ռուսաստանը, որքան գիտեմ նաև Ղրղզստանում, պլանավորվում է արտադրություն, արտադրության լոկալիզացիա, դժվար կլինի մաքսատուրքի գծով քվոտաներ ստանալ»,- ասաց փոխվարչապետը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում