Գլխավոր Լրահոս

ԱՄՆ պետդեպի պատվիրակությունը Մարտունիում հանդիպել է Հայաստանում ԵՄ դիտորդներին

ԱՄՆ պետդեպի պատվիրակությունը Մարտունիում հանդիպել է Հայաստանում ԵՄ դիտորդներին

ԱՄՆ պետքարտուղարության պատվիրակությունը Մարտունիում հանդիպել է Հայաստանում Եվրամիության քաղաքացիական առաքելության դիտորդներին։

«Հայաստանում ԵՄ առաքելության դիտորդներն արժեքավոր տեղեկություններ տրամադրեցին վերջին զարգացումների և ընթացիկ աշխատանքի վերաբերյալ»,- ասված է առաքելության X-ի էջում։

2023-ի հունվարի 23-ին Եվրամիության նախարարների խորհուրդում համաձայնություն էր ձեռք բերվել Հայաստան ԵՄ քաղաքացիական առաքելություն ուղարկելու վերաբերյալ։ Առաքելության նպատակը Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունություն ապահովելն է և Հայաստանի ու Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված ԵՄ ջանքերին նպաստող միջավայր ստեղծելը։ ԵՄ առաքելությունը, որի կազմում ընդգրկված է 209 դիտորդ, նախնական լինելու է երկու տարի ժամկետով։

2024-ի ապրիլին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ քննարկվում է Հայաստանում ԵՄ առաքելության ժամկետը ևս երկու տարով երկարացնելու հարցը։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում