Գլխավոր Լրահոս

ԲՀԿ-ն դեմ է այս տեսքով 2013թ. բյուջեի նախագծին

ԲՀԿ-ն դեմ է այս տեսքով 2013թ. բյուջեի նախագծին

2013թ. բյուջեի նախագծի քննարկումները ԲՀԿ-ին ցույց են տվել, որ այն այս տեսքով ընդունելի չէ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն է արել ԲՀԿ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Նա միաժամանակ շտապել է նշել, թե սա դեռ չի նշանակում, որ ԲՀԿ-ն որոշել է դեմ քվեարկել բյուջեին: 

Մելքումյանի խոսքով` վաղը սկսվում են բյուջեի քննարկումները ԱԺ մշտական հանձնաժողովներում, և կախված նրանից, թե կարվեն արդյոք արմատական բարեփոխումներ, թե ոչ, ԲՀԿ-ն կորոշի իր անելիքը: 

Բանախոսը կասկածի տակ է դրել նաև «կառավարության կանխատեսման ունակությունները»: Ըստ Մելքումյանի` կառավարությունն այս տարվա հունիսին միջնաժամկետ ծախսերի ծրագրում տնտեսական աճը կախատեսել է 3,8%, իսկ 2013թ. բյուջեի հիմքում դրված է 6,2% աճը: «Անհասկանալի է, թե ինչու մի քանի ամսվա մեջ տնտեսական աճի կանխատեսումը 2-3%-ով փոխվեց»,- նշել է ԲՀԿ պատգամավորը:

2013թ. բյուջեն Մելքումյանն անվանել է «գոյատևման»: Նրա խոսքով` մեր երկրում աղքատությունն աճում է, ծնունդների թիվը հաջորդ տարի նվազելու է ևս 850-ով, և ԲՀԿ-ն դեմ է միայն առաջարկի խթանմանը, հարկավոր է խթանել պահանջարկը, իսկ հարկային բեռը միջինից տեղափոխել խոշորի վրա: 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում